«Ավելի լավ մրցաշար էր կազմակերպվել, քան աշխարհի առաջնությունն է․ ոմանք ասում են՝ սա Օլիմպիական խաղերի մակարդակ էր». ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտի

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարները տպավորված են Երևանում՝ ապրիլի 15-23-ն անցկացված Եվրոպայի առաջնության կազմակերպվածության բարձր մակարդակով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին, ամփոփելով Եվրոպայի առաջնությունը, ընդգծում է՝ բացի կազմակերպչական անթերի աշխատանքից, իրեն շատ է տպավորել նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հավաքված հանդիսականը:

«Մրցումային բոլոր օրերը հիանալի էին, բայց վերջին օրը, իսկապես, ֆանտաստիկ էր: Հանդիսականները շատ տպավորեցին, տրիբունաները լեփ-լեցուն էին ու հիասքանչ աջակցություն էին ցուցաբերում: Դժվարացա գոնե մեկ ազատ տեղ գտնել տրիբունաներում: Ծանրամարտի համար սա կարևոր ուղերձ էր:

Կազմակերպչական առումով ևս ամեն ինչ հիանալի էր: Հպարտ եմ, որ Հայաստանի հետ համատեղ Եվրոպայի ֆեդերացիան ցույց տվեց, որ կարող է ավելի լավ մրցաշար կազմակերպել, քան աշխարհի առաջնությունն է: Ոմանք ասում են՝ սա Օլիմպիական խաղերի մակարդակ էր, քանի որ շատ ավելի լավն էր»,- նշում է Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը:

Կոնֆլիտին պատասխանում է նաև այն հարցին՝ արդյո՞ք Հայաստանը հնարավորություն կունենա նորից նմանօրինակ մասշտաբային մրցաշար ընդունելու. «Այո՛, հնարավոր է: Աշխատում ենք ևս մեկ խոշոր միջոցառում Հայաստանում անցկացնելու ուղղությամբ»:

Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը խոստովանում է՝ իր սպասելիքները միանգամայն գերազանցվել են. «Եթե անկեղծ, ապա ակնկալում էի, որ լավ առաջնություն կստացվի, բայց որ այսքան լավը կլինի, չէի սպասում: Երբ առաջնությունից առաջ ժամանեցի Հայաստան ու ինձ ցույց տվեցին մրցումային դահլիճը, պայմանները, ես այնքան էլ տպավորված չէի և որոշակի կասկածներ ունեի: Բայց այն ահռելի աշխատանքը, որ Հայաստանն այս ընթացքում կատարեց, իսկապես գովասանքի է արժանի: Ամեն ինչ հիանալի էր»:

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ, Եվրոպայի ֆեդերացիայի մարքեթինգային բաժնի ղեկավար Դավիթ Խիպսիձեն Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունը լավագույններից է համարում:

«Իմ կարծիքով, սա ամենաշքեղ ու անկրկնելի առաջնությունն էր՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ: Վստահաբար, կարող եմ ասել, որ մենք այստեղ ինչ-որ հրաշք իրագործեցինք: Բացի այն հրաշքից, որ մեզ պարգևում էին մարզիկները, հրաշքի էր նման նաև այն աշխատանքը, որը կատարեցին կազմակերպիչները: Յուրաքանչյուր պահը վայելել ենք: Ինձ համար մեծ պատիվ էր կազմակերպչական աշխատանքների մասնակիցը դառնալ: Շնորհակալ եմ Հայաստանին՝ այս մեծ իրադարձության համար և մեզ դրա մասը դարձնելու համար:

Կարծում եմ եմ՝ այս պահի դրությամբ Հայաստանը՝ Երևանը, 2024 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու լավագույն թեկնածուն է: Իմ հնարավորությունների սահմաններում կանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»,- ընդգծել է վրացի մասնագետը:

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրեպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել: Հայ ծանրորդները երկրամարտում ընդհանուր առմամբ 13 մեդալ են նվաճել՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե:

Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 23-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 4418 հանդիսական էր ներկա, ինչն ռեկորդային է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ:

Նշենք նաև, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փակման ժամանակ ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին պատվոգրեր է շնորհել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին` մրցաշարը լավագույնս կազմակերպելու համար։