ԱՄՆ-ը հայտարարել է Սուդանում եռօրյա հրադադարի համաձայնության հասնելու մասին

Լուրեր

14.12.2025 | 10:10
Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ․ ՆԳՆ
13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
13.12.2025 | 19:44
Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար
13.12.2025 | 19:00
Օրբելիի 5 երկնաքերները փակում են Հրազդանի կիրճի գեղեցկագույն լանդշաֆտը՝ քաղաքի թոքերը. Կարեն Բալյան
13.12.2025 | 18:41
Լուկաշենկոյի կողմից ազատ արձակված քաղբանտարկյալները լքել են Բելառուսի տարածքը
13.12.2025 | 18:03
Իրավիճակն ավտոճանապարհներին՝ 17։10-ի դրությամբ
13.12.2025 | 17:30
Մբապեն տրանսֆերային արժեքով հավասարվել է Հոլանդին ու Յամալին
13.12.2025 | 17:11
Լուկաշենկոն ներում է շնորհել Մարիա Կոլեսնիկովային, նա ազատության մեջ է
13.12.2025 | 16:54
ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում
13.12.2025 | 16:38
Որքան գումար է վաստակել Լևոն Արոնյանը Grand Slam-ի մրցաշրջանում
13.12.2025 | 16:15
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտն ավելի երկար կաշխատի
13.12.2025 | 16:06
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Սուդանում պատերազմող կողմերը համաձայնել են եռօրյա զինադադարի մասին, որը պետք է սկսվի տեղական ժամանակով կեսգիշերին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սա արդեն երրորդ զինադադարի հայտարարությունն է ինը օր շարունակվող մարտերի ընթացքում, սակայն նախորդ երկուսը խախտվել են։

Ըստ BBC Washington-ի թղթակից Բարբարա Աշեր-Պլետի՝ Էնթոնի Բլինքենը չի բացատրել, թե ինչու է կարծում, որ այս անգամ մարտերն իսկապես կդադարեն։ Բլինքենը միայն նշել է, որ 48 ժամ տևած բանակցությունների արդյունքում հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել ռազմականացված «Արագ աջակցության ուժերի» պարագլխի և կանոնավոր բանակի միջև։

Reuters-ն իր հերթին հայտնում է, որ բանակցություններում որպես միջնորդ հանդես են եկել ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան։

«Արագ աջակցության ուժերը» հաստատել են Բլինքենի խոսքերը՝ հայտարարություն տարածելով, որ պատրաստ են ամբողջական զինադադարի։

Սուդանի բանակը հրադադարի մեկնարկի մասին Բլինքենի հայտարարությունից երկու ժամ անց Facebook սոցցանցի միջոցով նույնպես հայտարարել է, որ մտադիր է հետևել հրադադարին։

Հիշեցնենք, որ Սուդանում բախումները սկսվել են ապրիլի 15-ին։ Այս ընթացքում առնվազն 400 մարդ է զոհվել: Մարտերի պատճառով Սուդանի մայրաքաղաք Խարթումի բնակիչները ստիպված են եղել մնալ իրենց տներում, նրանց սննդամթերքն ու ջուրը սպառվել է։ Որոշ վայրերում վնասվել են ջրատարները և շատ խարթումցիներ ստիպված են եղել ջուր բերել Նեղոս գետից։

Եթե հրադադարը պահպանվի, դա խաղաղ բնակիչներին հնարավորություն կտա լքել քաղաքը։ Բացի այդ, օտարերկրյա պետոթյունները հուսով են, որ կկարողանան Սուդանից տարհանել իրենց քաղաքացիներին։

Տաթև Ֆռանգյան