Այս պատմության տակ մեծ սկանդալ կա․ Հայկ Դեմոյանը խոստանում է՝ իսկական խայտառակությունը շուտով կներկայացնի

Լուրեր

12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի միջև  սկանդալ է հասունանում։ Այսօր առավոտյան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում ՝ գրել էր, որ իր բացակայության ընթացքում ԿԳ նախարարն ու փոխնախարարը ներխուժել են իր աշխատասենյակ:

Հայկ Դեմոյանը տեղեկացրել էր, որ  Հարվարդի համալսարանում գիտական գործուղումից վերադառնալուց հետո, վերջին մեկ ամսվա ընթացքում փորձել է կապ հաստատել և հանդիպել ԿԳ նախարարի հետ՝ իր կարգավիճակի և թանգարանում առկա խնդիրները քննարկելու, նախորդ Կառավարության որոշումների արդյունքում իր խախտված իրավունքները վերականգնելու համար, սակայն ոչ միայն մերժում է ստացել, այլ նաև՝ սպառնալիքներ:

Այսօր լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խնդրի վերաբերյալ նշել է․ «Թանգարանը դարձել է հիմնադրամ, որն ունի նոր տնօրենի պաշտոնակատար, հետևաբար Դեմոյանն ո՞վ է, ինքը որևէ պաշտոն չունի ցեղասպանության թանգարանում»։

Կրթության և գիտության նախարարը նաև հավելել է, որ Հայկ Դեմոյանը երկու շաբաթ է՝ անօրինական է զբաղեցնում ինստիտուտի տնօրենի պաշտոնը, ինչի համար իրենք զգուշացրել են նրան, իսկ նախարարությունը որոշել է՝ 30-օրյա ժամկետում կընտրվեն հոգաբարձուների խորհրդի նախագահ և անդամներ, այնպես որ․ «Եթե Հայկ Դեմոյանը շարունակի իր գործունեությունը, մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»։  

Factor.am-ի հետ զրույցում համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասին խոսեց նաև Հայկ Դեմոյանը։ Նա նշեց, որ այս պահին գտնվում է Վաշինգտոնում և վերադառնալուց հետո իրավապահ մարմիններին կտա համապատասխան տեղեկություններ, քանի որ կատարվածը իրավական գնահատականի կարիք ունի։ 

«ԿԳՆ իրավաբանական վարչության պետը նախորդ շաբաթ ինձ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մի քանի դրվագով խախտվել են իմ իրավունքները»,- ասաց նա:

Հարցին՝ եթե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր բացակայության ընթացքում մուտք չգործեր իր աշխատասենյակ, արդյոք  այդ խախտումների մասին ինքը կբարձրաձայներ, Հայկ Դեմոյանը պատասխանեց․ «Նույնիսկ, եթե առանձնասենյակ չմտնեին,  իրենց թանգարան գալն իմ բացակայության ժամանակ արդեն խնդիր էր։ Բոլորին փորձել եմ համոզել, որ այս պատմության տակ մեծ սկանդալ կա, որի մասին չեմ ուզում բարձրաձայնել հետևանքները ծանր են լինելու, ուստի կատարվածը դեռ ամենը չէ և իսկական խայտառակությունը շուտով կներկայացնեմ»։