Ֆրանսիայում կաթսաներով ու թավաներով բողոքի ակցիա է անցկացվել

Լուրեր

12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Բոլորը

Ֆրանսիայում ապրիլի 24-ին՝ նախագահ Էմանուել Մակրոնի՝ երկրորդ ժամկետով վերընտրվելու տարեդարձին կաթսաներով ու թավաներով ցույցեր են անցկացվել։ Հազարավոր մարդիկ ամբողջ երկրում մասնակցել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին։ Ցուցարարները խափանել են կառավարության մի քանի անդամների աշխատանքային այցերը, հայտնում է Le Figaro-ն։

Մասնավորապես, կրթության նախարար Պապ Նդիայը փոխել է իր այցը Լիոնի հաստատություններից մեկը՝ շենքի առջև ցուցարարների հավաքի պատճառով։ Փարիզ վերադառնալուն պես պաշտոնյային ժամանակավորապես արգելափակել են գնացքում՝ մի քանի տասնյակ ցուցարարներ «կաթսաների և թավաների համերգ» են կազմակերպել հարթակում։

Երեխաների հարցերով պետքարտուղար Շառլոտ Քոբելը չեղյալ է հայտարարել ծրագրված այցը Սեն Մորիս քաղաքի հիվանդանոց՝ բողոքի ցույցերի պատճառով։ Մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքին փարիզյան թատրոններից մեկի դիմաց դիմավորել են կաթսաներով։ Նույն կերպ ցուցարարները դիմավորել են նաև արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետտիին և առողջապահության նախարար Ֆրանսուա Բրաունին։

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը, որոնք ներառում են կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու դրույթ, շարունակվում են հունվարի կեսերից, երբ նախագիծը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը:

Ամենամեծ բողոքի ցույցերին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ, գործադուլների պատճառով չեղարկվել են չվերթներ, դադարեցվել է միջքաղաքային գնացքների երթևեկությունը, աղբահանության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել։ Չնայած դրան՝ Էմանուել Մակրոնն ապրիլի 15-ին ստորագրել է վիճահարույց օրենքը։

Տաթև Ֆռանգյան