Երևանում կանցկացվի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 27-ից մայիսի 12-ը կանցկացնի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է լեհ մեծանուն կոմպոզիտորի 90-ամյակին։ Քշիշտոֆ Պենդերեցկու անունը կրող այս փառատոնը միակն է, որն անցկացվում է Լեհաստանից դուրս․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Պենդերեցկու անվան փառատոնը հայ երաժշտասերներին կներկայացնի համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությունը և դասական երաժշտության մերօրյա լեգենդներին։ Ամենամյա փառատոնը ներառում է 4 համերգային երեկո, որտեղ ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը Հայաստանում կատարվելու է առաջին անգամ։ Ժամանակակից դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրելու ոչ միայն Պենդերեցկու, այլև Յոաննա Վնուկի, Ակիրա Նիշիմուրայի, Քրիստոֆ Բերտրանի, Կլաուս-Շտեֆեն Մանկոպֆի, Ջոն Քեյջի, Գալինա Ուստվոլսկայայի, Ջոնաթան Հարվիի, Վալենտին Սիլվեստրովի, Ալեքսեյ Շորի, Լերա Աուերբախի, Քրիստոֆեր Մուսկատի, Էրիկ Ուիթաքրի, Արվո Պյարտի ստեղծագործությունները։ Համերգային ծրագրերում ընդգրկված են նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների երկեր՝ Էլեն Յոլչյանի «Սինան» և Տիգրան Մանսուրյանի «Գիշերային սերենադը»։

Փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան անվանի մենակատարներ՝ ֆլեյտահար Նոյեմի Գյորին, դաշնակահարներ Միրոսլավ Կուլտիշևը, Հայկ Մելիքյանը։ Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա նաև մենահամերգով։ Փառատոնային համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Միշել Թիլկինը։