Ցեղասպանության զոհերի ժառանգների ուժն ու դիմադրությունը մեզ հիշեցնում են մեր հավաքական պատասխանատվության մասին․ Կանադայի վարչապետի ուղերձը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված հայտարարությամբ է հանդես եկել։

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք 1915-1923 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագություններին և հիշում նրանց, որոնք կորցրել են իրենց կյանքը և բոլոր նրանց, ովքեր կրել են անասելի տառապանքներ: Մենք համերաշխ ենք նաև զոհերի ժառանգների և բոլոր նրանց հետ, որոնք շարունակում են ապրել այս աներևակայելի ողբերգության միջսերնդային տրավմայի հետ։ Նրանց ուժն ու դիմադրությունը մեզ հիշեցնում են մեր հավաքական պատասխանատվության մասին՝ դիմակայելու ատելությանն իր բոլոր ձևերով, երբ և որտեղ այն տեղի ունենա: Յուրաքանչյուր ոք արժանի է ապրել խարանից, հալածանքներից և խտրականությունից զերծ կյանքով»,- ասվում է ուղերձում։

Նշվում է նաև, որ ապրիլը Կանադայում Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս է։

«Սա ժամանակ է կանադացիների համար՝ հիշելու ցեղասպանության բոլոր զոհերին ամբողջ աշխարհում, դատապարտելու ատելությունը, որը հանգեցնում է այդ ողբերգություններին և մտածելու, թե ինչպես կարող ենք կանխել դրանց կրկնությունը: Կանադան միշտ կկանգնի անարդարության, անհանդուրժողականության և այլատյացության դեմ, մենք կշարունակենք խթանել խաղաղությունն ու արդարությունը բոլորի համար: Քանի որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, ես բոլոր կանադացիներին հրավիրում եմ ծանոթանալ մարդկության պատմության այս մութ գլխին, հարգանքի տուրք մատուցել զոհերին և համերաշխ լինել հայ համայնքի, այդ թվում՝ հայկական ժառանգություն ունեցող կանադացիների հետ, որոնք շարունակում են օգնել Կանադան դարձնել Կանադա՝ ուժեղ և ներառական երկիր, որը մենք գիտենք: Սովորելու և երկխոսության միջոցով մենք կարող ենք համոզված լինել, որ նման վայրագություններն այլևս տեղի չեն ունենա, և մենք կարող ենք կառուցել ազատ աշխարհ՝ առանց նախապաշարմունքների»,- ասվում է Կանադայի վարչապետի ուղերձում։

Էմմա Չոբանյան