Չավուշօղլուն Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Ջո Բայդենի ուղերձը «քաղաքական շառլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու փորձ» է անվանել

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ուղերձին։

«Պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ քաղաքական շառլատանների կողմից: Քաղաքական հայտարարությունները չեն կարող փոխել փաստերը։ Նրանք, որոնք օգուտ են ուզում ստանալ, հիշվելու են որպես երկերեսանիներ։ Ոչ ոք չի կարող թուրք մեծ ժողովրդին պատմության դասեր տալ»,- գրել է Չավուշօղլուն թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ապրիլի 24-ի կապակցությամբ հղած ուղերձում կրկին օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը։

«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը և վերականգնում ենք այն երբեք չմոռանալու մեր խոստումը: 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Հետագա տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դուրս եկան․ ողբերգություն, որն ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա: Այսօր մենք միանում ենք աշխարհի ազգերին՝ հիշելու այս ցավալի պատմությունը, մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկոնությանն ու վճռականությանը»,-ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան