Միջազգային մամուլի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Միջազգային մամուլն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։ Այսպես, Euronews-ը տեսանյութ է պատրաստել, որում ներկայացնում է, որ ապրիլի 23-ին հարյուրավոր հայեր Երևանի կենտրոնից ջահերով քայլերթի են դուրս եկել, այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն ու նվագախմբի ուղեկցությամբ քայլել մայրաքաղաքի փողոցներով։

Լրատվականը նշում է, որ քայլերթն ավանդական է, տեղի է ունենում ամեն տարի։ Նշվում է նաև, որ թեև Թուրքիան ընդունում է, որ այդ ժամանակաշրջանում շատերն են զոհվել, սակայն մերժում է «ցեղասպանություն» եզրույթը՝ ասելով, թե «զոհերի թիվն ուռճացված է, իսկ մահերը գրանցվել են Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ քաղաքացիական անկարգությունների հետևանքով»:

Հայոց ցեղասպանության մասին գրքի հեղինակ, Մադրիդի CEU San Pablo համալսարանի դասախոս, քաղաքական վերլուծաբան, լրագրող Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան էլ The Diploman in Spain-ում հոդված է հրապարակել, որում գրել է, որ լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը՝ Օսմանյան կայսրության հայ համայնքների ոչնչացումը Միջերկրական ծովի ափից մինչև Արևելյան Հայաստան, ներառյալ Օսմանյան կայսրության կազմում գտնվող պատմական Հայաստանի վեց նահանգները՝ Վանը, Էրզրումը, Խարբերդը, Բիթլիսը, Դիարբեքիրը և Սիվասը։

Ըստ հոդվածի հեղինակի՝ Կոստանդնուպոլսում հայ մտավորականների դեմ, որոնց թվում է, օրինակ, մեծ երաժիշտ Կոմիտաս Վարդապետը, զանգվածային արշավը և Զմյուռնիայի (Իզմիր) հրկիզումը, խորհրդանշական կերպով նշանավորում են այն, ինչ հայերն անվանել են «աղետ»։

Ցեղասպանության մանրամասն նկարագարությունից հետո Լա Սերնան գրում է, որ 108 տարի առաջ իրագործված Հայոց ցեղասպանությունը շարունակում է ստվեր գցել մեր ժամանակների վրա։

«Մեր ժամանակի ժողովրդավարական պետությունների պարտականությունն է՝ թույլ չտալ, որ ցեղասպանության պատմությունը կրկնվի այս ժողովրդի կամ որևէ այլ ժողովրդի հետ»,- ասվում է հոդվածում:

ՌԻԱ Նովոստին ևս անդրադարձել է Հայոց ցեղասպանություը՝ նշելով ջահերով երթի մասին։ Ռուսական պետական լրատվականը նշել է, որ տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել երթին, որն ընթացել է առանց միջադեպի, և որ քայլերթի մասնակիցների մի մասը գիշերն անցկացրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Տաթև Ֆռանգյան