Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել

Լուրեր

14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
Բոլորը

Լոնդոնի Գերագույն դատարանը ռուս գործարար Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու օրդեր է տվել՝ ամուսնալուծության ժամանակ իր փաստաբաններին վճարելուց հրաժարվելու և դատարան չներկայանալու համար, հայտնում է The Telegraph-ը։

Ըստ պարբերականի՝ դատարանը ճանաչել է, որ Նատալյա Ռոտենբերգը Candey իրավաբանական ընկերությանը 11,5 հազար ֆունտ չի վճարել մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև մի քանի անգամ չի ներկայացել դատական ​​նիստերին։ Ըստ Candey ընկերության՝ Ռոտենբերգը «ոչ մի կերպ չի արձագանքել» իր հետ կապ հաստատելու փորձերին։

Դատավոր Էնդրյու Ռիչին Ռոտենբերգին արդեն երեք շաբաթվա ազատազրկման էր դատապարտել նախորդ երկու նիստերին չներկայանալու համար, սակայն նա հնարավորություն ուներ խուսափել ազատազրկումից՝ հինգշաբթի ներկայանալով հանդիպմանը, ինչը տեղի չի ունեցել, նշում է The Telegraph-ը։

Նատալյա Ռոտենբերգն Արկադի Ռոտենբերգի հետ ամուսնացած է եղել 2005-ից 2013 թվականներին։ Նրա ներկայիս ամուսինը հայ գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանն է, որի հետ 2022 թվականի մարտին նա հայտարարել է «Ուժ Հայրենյաց» կուսակցության ստեղծման մասին և առաջադրվել որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Ռուս գործարարի նախկին կինը երկար ժամանակ փորձում էր դատարանի միջոցով հասնել ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչելուն և դրա արդյունքում ստանալ Ռոտենբերգի կարողության կեսը։ Գործընթացն ավարտվել է 2016 թվականի հուլիսին։ Ռոտենբերգը Լոնդոնի դատարանին խնդրել է չհրապարակել ամուսնալուծության պայմանները։

2020 թվականին նա դիմել է Մեծ Բրիտանիայի Վերաքննիչ դատարան՝ փորձելով վիճարկել իր նախկին կնոջը 27,5 միլիոն ֆունտ արժողությամբ Ռիբսդեն առանձնատան փոխանցումը, որը գտնվում է Սուրեյի Բագշոտ գյուղի մոտ (Լոնդոնի կենտրոնից շուրջ 50 կմ հեռավորությամբ): 2021 թվականին դատարանը վճիռ է կայացրել հօգուտ գործարարի։

Տաթև Ֆռանգյան