Խաղաղության գործընթացին պատրաստ ենք աջակցել. ԱՄՆ դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր վերահաստատեց ԱՄՆ մտահոգությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու առնչությամբ։

Դեսպանն ընդգծեց՝ դա խաթարում է խաղաղության գործընթացը։

«Այս պահին մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերի միջև լինեն բանակցություններ։ Խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել», – Ծիծեռնակաբերդի հուշահամալիում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց Քրիստինա Քվինը։

Դեսպանը նաև ընդգծեց, որ ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը, և Վաշինգտոնը փորձում է առաջ շարժվել ու ջանքեր գործադրել՝ խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ։

Անդրադառնալով հարցին, թե այն, ինչ տեղի է ունենում այս պահին հայ ժողովրդի նկատմամբ, ցեղասպանություն բնորոշել հնարավո՞ր չէ՝ դեսպանն արձագանքեց.

«Այս պահին ես նման որակավորում տալու որևէ իրավասություն չունեմ»։

Անդրադառնալով պատժամիջոցների թեմային՝ դեսպանն ասաց, թե այս պահին Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան.

«Իսկ թե ինչ կանենք ապագայում, չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»

Նշենք, որ Ադրբեջանը երեկ փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնեցին, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։

Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվի այս գործողությունները 2020թ. եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպտագույն խախտում է համարել՝ նշելով՝ Ադրբեջանը սա անում է՝ զուգահեռաբար շարունակելով ապատեղեկատվություն տալ Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։