Ադրբեջանական կողմը փորձում է լրացուցիչ պատրվակներ ձևավորել նոր սադրանքների ու ագրեսիաների համար․ Արտակ Բեգլարյան

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական կողմը փորձում է լրացուցիչ պատրվակներ ձևավորել նոր սադրանքների ու ագրեսիաների համար, գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ արձագանքելով ականի պայթյունի ենթադրյալ միջադեպի վերաբերյալ ադրբեջանական վերջին պնդումներին։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված հատվածում իրենց երեք զինվորի՝ ականի պայթյունից վիրավորվելու մասին՝ անհիմն կերպով մեղադրելով հայկական կողմին դիտավորյալ սադրանքի մեջ:

«Մի քանի դիտարկում այդ առումով՝

1. Քանի որ այդ հատվածը գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, ապա անտրամաբանական է պնդել, որ դրանք թարմ և դիտավորյալ դրված ականներ են: Տեսադիտարկման ադրբեջանական համակարգերի պայմաններում ինչպե՞ս է հնարավոր իրենց թիկունքում թարմ ականներ տեղադրել…

2. Այդ հատվածում մարտեր են եղել և՛ 1990-ական, և՛ 2020թթ. Պատերազմների ժամանակ, և հնարավոր չէ ասել, թե ում կողմից դրված ականներ են այնտեղ: Ավելին, երբ այդ տարածքը մեր վերահսկողության տակ էր, ժամանակին այդտեղ մեր մի հովիվ էլ էր պայթել ականի վրա: Ուստի, չեմ էլ բացառում, որ դրանք ժամանակին հենց ադրբեջանցիների կողմից դրված ականներ են եղել:

3. Քանի որ Ադրբեջանը երբևէ չի համագործակցել Արցախի և Հայաստանի հետ և չի տրամադրել որևէ ականադաշտի քարտեզ, ինչպես նաև միշտ խոչընդոտել է Արցախում ականազերծման միջազգային ջանքերին, այդ պատճառով մենք չենք կարողացել ժամանակին բավարար չափով ականազերծել բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ այդ հատվածը:

4. Ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե դա Արցախի տարածքի խորքում է, իսկ բոլոր ճանապարհներն էլ արգելափակված Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է, որ Հայաստանից ցանկացած մուտք բացառված է արդեն ամիսներ շարունակ:

5. Ադրբեջանական մեղադրանքներից ու պնդումներից զգացվում է, որ նրանք փորձում են լրացուցիչ պատրվակներ ձևավորել նոր սադրանքների ու ագրեսիաների համար, այնինչ արցախյան կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և միշտ պատրաստ է քննարկել ու կարգավորել երկուստեք մտահոգող բոլոր հարցերը, այդ թվում՝ շրջափակման վերացումը և երկկողմանի ականազերծման հարցերը»,- գրել է Բեգլարյանը: