ՌԴ-ն ուզում է չոքացնել ՀՀ-ին․ Արևմուտքը կօգնի մեզ․ իշխանությունը պիտի՛ վճարի ռուսների հեռացման գինը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ ՀՀ-ն ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի մաս։ Ստեփանակերտից երեկ անթույլատրելի էին համարել Արցախի փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարությունները,նշել, թե Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ «փորձելով այդ ամենը հիմնավորել «Մադրիդյան» աշխատանքային փաստաթղթի մեկ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալմա-Աթայի հռչակագիրը»։ Խորհրդարանական խմբակցությունները եզրակացրել էին՝ տարանջատելով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրն ու նրա ինքնորոշման իրավունքը Հայաստանի պաշտոնյաները Բաքվի դիրքորոշումն են ընդունում։ «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը Factor TV-ի հարցազրույցում ասաց, որ Արցախի քաղաքական վերնախավը ճիշտ կվարվի՝ քննադատի Ռուսաստանին, որն էր Լավրովի պլանի հեղինակը, ինչը 2020 թվականի պատերազմով իրագործել են Ադրբեջանի հետ միասին։

«Պուտինն ու Լավրովն են ասում, թե Ղարաբաղը Ադրբեջան է, ինչո՞ւ նրանց չեք մեղադրում, նրանք են այս վիճակն ստեղծողները»,- հարց բարձրացրեց Մեհրաբյանը։

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հակադարձել է Նիկոլ Փաշինյանին, թե Մադրիդյան սկզբունքները հայկական դիվանագիտության լավագույն ձեռքբերումներից էին։ Ըստ նախկին ԱԳ նախարարի՝ Մադրիդյանը ընդունելով բանակային հիմք՝ համանախագահները ճանաչել են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս չէ, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ճակատագիրը պետք է որոշի հանրաքվեի միջոցով։ Բայց Փաշինյանը հակադարձում է, որ եթե Ադրբեջանի մաս չեն ճանաչել ԼՂ-ն՝ ինչո՞ւ էր անհրաժեշտ Ադրբեջանի կարծիքը՝ հանրաքվեի ժամկետի, հանրաքվեի դրվելիք հարցի մասին։ Ռուբեն Մեհրաբյանը համաձայն չէ Վարդան Օսկանյանի գնահատականների հետ․

«Մադրիդյան սկզբունքներով՝ Լեռնային Ղարաբաղն առավելագույնը կստանար լայն ավտոնոմիա Ադրբեջանի կազմում։ Պարոն Օսկանյանը թող շատ չգովի Մադրիդյան սկզբունքները, որի տակ ինքն է ստորագրել»,- ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան