Զելինսկին հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների նոր փուլի մասին

Լուրեր

26.02.2026 | 16:30
Ռոնալդուն ձեռք է բերել «Ալմերիայի» բաժնետոմսերի 25 տոկոսը
26.02.2026 | 16:19
Ռուս սահմանապահները հեռացվել են ՀՀ վերջին անցակետից՝ «Ախուրիկ»-ից․ Կառավարությունն առաջին անգամ հաստատում է շրջանառվող լուրերը
26.02.2026 | 16:15
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 16:03
Հստակեցվել են 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի ողջ տարածքում կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը
26.02.2026 | 15:51
Մեքենայում գազաբալոն տեղադրելու գործընթացը կտեսագրվի
26.02.2026 | 15:41
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինվորների մարմիններ
26.02.2026 | 15:30
Պետական մարմինը չի կարողանա բողոքարկել մինչև 300,000 դրամի շրջանակներում հայցերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 15:21
Փեզեշքիանն արձագանքել է Թրամփի՝ 32,000 զոհի մասին հայտարարությանը
26.02.2026 | 15:13
Պապոյանը՝ վրացական սահմանին մնացած վարորդների մասին // Ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 15:05
Ժնևում մեկնարկել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների երրորդ փուլը
26.02.2026 | 15:03
Կայացել է գրեփլինգի Հայաստանի առաջնությունը
26.02.2026 | 14:54
AZAL-ի ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի ՊՆ-ի սխալի պատճառով. Բայրամով
26.02.2026 | 14:45
ՀԷՑ-ում անջատումների տևողությունը նվազել է շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը՝ Նարեկ Կարապետյանին
26.02.2026 | 14:37
Կարևոր է հատկապես դպրոցականների շրջանում գիտության վերաբերյալ ճիշտ ընկալումների և վերաբերմունքի ձևավորումը. Անդրեասյան
26.02.2026 | 14:27
«Ռեալը» մարզադաշտից վռնդել է նացիստական ողջույն ցուցադրած երկրպագուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ուկրաինա ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին Korrespondent-ի փոխանցմամբ հայտնել է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Պարոն գլխավոր քարտուղարի այս այցը, որն առաջինն է լայնամասշտաբ պատերազմի ընթացքում, մենք մեկնաբանում ենք որպես նշան, որ դաշինքը պատրաստ է Ուկրաինայի հետ հարաբերություններում նոր գլուխ սկսել՝ հավակնոտ որոշումների գլուխ», – ասել է Զելենսկին Կիևում Ստոլտենբերգի հետ բանակցությունների արդյունքներով ասուլիսի ժամանակ։

Նա շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին օկուպացիայից ազատագրված քաղաքներ և համայնքներ այցելելու համար։
«Ողջ Եվրոպային և աշխարհին անհրաժեշտ է հստակ գիտակցում, որ միայն Ուկրաինայի հաղթանակը կփրկի մյուս պետություններին և ժողովուրդներին այնպիսի սարսափելի ավերածություններից, կորուստներից և մահերից, որոնք Ռուսաստանը բերեց մեր հողին», – ասել է նա:
Տեղեկացվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը բարձրացրել են չորս հիմնական հարց՝ ապրիլի 21-ին կայանալիք Ռամշտեյնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության խմբի հանդիպումը, որոշակի տեսակի զենքերի մատակարարման խթանումը, ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստումը, որին հրավիրված է նաև Ուկրաինան, դաշինքին անդամակցելու ճանապարհին Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները։