Տեղ գյուղի հատվածում պրոբլեմատիկ հատվածը 3.6 կմ է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Բոլորը

«Տեղ գյուղի հատվածում 5 կմ խնդրահարույց հատվածից 1.4 կմ-ը ճշգրտվել է, սահմանապահներն իրար հետ աշխատել են ու տեղակայվել որոշակի հեռավորության վրա»,- այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Տեղ գյուղում անվտանգային առումով ի՞նչ իրավիճակ է:

«Մենք այնտեղ ունենք 11 կմ հատված, 11 կմ-ից 5 կմ հատվածը մենք համարում էինք և համարել ենք պրոբլեմատիկ: Այսօրվա դրությամբ ես կարող եմ ասել, որ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կմ-ով: Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է: Ի՞նչ է նշանակում սահմանը ճշգրտվել է. դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով: Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները՝ այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ադրբեջանցիները գտնվում էին Հայաստանի տարածքում: «Նախկինում իմ արած հայտարարությամբ այդ պրոբլեմատիկ հատվածը 5 կմ-ից ավելի էր, հիմա այդ 5 կմ-ը դարձել է 3.6: Այսինքն՝ սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են ու տեղակայվել որոշակի հեռավորության վրա»,- նշեց նա:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ երբ սահմանապահներն են իրար հետ աշխատում, դա որոշակի արդյունքների կարող է բերել. «Հայկական կողմը հույս ունի, որ մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի, և թեման կամփոփվի»:

Մանրամասները՝ տեսանյութում։