Չնայած Էրդողանի պնդումներին՝ Բրիտանիան հերքում է, թե Թուրքիայի հետ բանակցություններ է վարում սուզանավերի կառուցման շուրջ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Միացյալ Թագավորությունը ներկայումս բանակցություններ չի վարում Թուրքիայի հետ՝ աջակցելու սուզանավերի կառուցմանը, գրում է Breaking Defense-ը։ Երեքշաբթի Ստամբուլում Էրդողանը հայտարարել էր, թե «Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել թուրքական կողմի հետ սուզանավերի կառուցման հարցով»։ Թագավորական նավատորմի խոսնակը Breaking Defence-ին ասել է, որ «ոչ ոք ոչինչ չգիտի թուրքական քննարկումներից», ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի սուզանավերի գործակալության, պաշտպանության միջուկային կազմակերպության և BAE Systems նավաշինության թիմերը։

Ըստ Սիդհարթ Քաուշալի՝ Մեծ Բրիտանիայում տեղակայված Royal United Services Institute պաշտպանական վերլուծական կենտրոնի գիտաշխատողի, թեև Մեծ Բրիտանիայի ռազմածովային գործակալությունները բանակցություններ չեն վարում սուզանավերի հետ կապված հարցերի շուրջ, վերջին մի քանի տարիների ընթացքում բրիտանական պաշտպանկան ոլորտի  պաշտոնյաների մի շարք «բարձր մակարդակի այցեր են տեղի ունեցել Թուրքիա»:

Նա ասել է, որ պաշտպանական ոլորտում համագործակցությունը խստացվել էր այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան չեղարկել էր զենքի արտահանման սահմանափակումները, որոնք ի սկզբանե կիրառվել էին Թուրքիային 2019 թվականին Սիրիայի հյուսիս-արևմուտքում Անկարայի ռազմական գործողություններից հետո:

Էմմա Չոբանյան