Գերմանիայի մի քանի օդանավակայաններում երկօրյա գործադուլ է

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համբուրգի, Դյուսելդորֆի և Քյոլնի/Բոնի օդանավակայաններում անվտանգության աշխատակիցների երկօրյա նախազգուշական գործադուլ է սկսվել։ Քյոլնի  օդանավակայանում այսօր չեղարկվել է 204 չվերթից 121-ը, ինչի հետևանքով տուժել է մոտ 28 հազար ուղևոր։ Դյուսելդորֆը ևս հայտնում է օդանավակայանում զանգվածային չեղարկումների և սպասման ժամերի ավելացման մասին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը: Համբուրգի օդանավակայանի ղեկավարությունը չեղարկել է ապրիլի 20-ի և 21-ի բոլոր չվերթները, ինչպես նաև ժամանող չվերթների մոտ մեկ երրորդը, ինչի հետևանքով տուժել է մոտ 80 հազար ուղևոր։

Ապրիլի 21-ին Ver.di արհմիության նախաձեռնած գործադուլին կմիանան Շտուտգարտի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ինչպես նաև երկաթուղայինները։ Երկաթուղային տրանսպորտի EVG արհմիությունը նախազգուշական գործադուլ է հայտարարել ժամը 3.00-11.00 (04.00-ից 12.00 GMT):

Ver.di-ն պահանջում է մեծացնել գիշերային ժամերի, հանգստյան օրերի ու տոնական օրերի համար հավելավճարները օդանավակայանի աշխատակիցների համար, ինչպես նաև բարձրացնել արտաժամյան աշխատանքի համար վճարները։  Ապրիլի 11-ին ու 12-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում չի հաջողվել հասնել համաձայնության, հաջորդ փուլը պլանավորած է ապրիլի 27-28-ը։