Ուկրաինան հայտնում է, որ Ռուսաստանը իրանական «Շահեդ» ԱԹՍ-ների նոր խմբաքանակ է ստացել

Լուրեր

26.02.2026 | 15:13
Պապոյանը՝ վրացական սահմանին մնացած վարորդների մասին // Ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 15:05
Ժնևում մեկնարկել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների երրորդ փուլը
26.02.2026 | 15:03
Կայացել է գրեփլինգի Հայաստանի առաջնությունը
26.02.2026 | 14:54
AZAL-ի ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի ՊՆ-ի սխալի պատճառով. Բայրամով
26.02.2026 | 14:45
ՀԷՑ-ում անջատումների տևողությունը նվազել է շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը՝ Նարեկ Կարապետյանին
26.02.2026 | 14:37
Կարևոր է հատկապես դպրոցականների շրջանում գիտության վերաբերյալ ճիշտ ընկալումների և վերաբերմունքի ձևավորումը. Անդրեասյան
26.02.2026 | 14:27
«Ռեալը» մարզադաշտից վռնդել է նացիստական ողջույն ցուցադրած երկրպագուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:19
Ձեզ մոտ ամեն ինչ հանգի՞ստ է անձնագրերի հետ կապված. Մհեր Գրիգորյանը՝ Արփինե Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:15
Ինչքանո՞վ է անհրաժեշտ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին կրծքանշաններ ու մեդալներ տալ․Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:10
Ատելության խոսքի համատեքստում սեքսիզմը զգալի մաս է կազմում. Ռոբերտո Օլլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
Բոլորը

Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, որոնք նախօրեին հարձակվել էին Օդեսայի վրա, ռուսական բանակի ստացած նոր խմբաքանակից են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» միացյալ հրամանատարության խոսնակ Նատալյա Գումենյուկը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Գումենյուկի խոսքով՝ ավելի վաղ ռուս զինվորականները որոշակի դադար էին պահպանում ու չէին օգտագործում անօդաչուները Ուկրաինայի վրա հարձակման համար՝ սպասելով նոր խմբաքանակի մատակարարմանը։

Անօդաչու սարքերի վրա Ուկրաինայի իշխանությունները հայտնաբերել են նոր գծանշումներ․ ըստ խոսնակի՝ այժմ, երբ ստացվել է նոր խմբաքանակ, անօդաչու սարքերով հարձակումներն ավելի հաճախակի են դառնալու։ Նա նշել է, որ ռուսական բանակի հիմնական նպատակը ոչ միայն մարդկանց հոգեբանական վիճակի վրա ազդելն է, այլ նաև հակաօդային պաշտպանության համակարգերի և կարևոր ենթակառուցվածքների որոնումը։ Այս ամենն անհրաժեշտ է հրթիռների կիրառումը նվազագույնի հասցնելու համար, որոնց պակասն ունի Ռուսաստանը։

Գումենյուկն ասել է, որ Մոսկվան դեռ կարող է հրթիռներով հարձակվել Ուկրաինայի վրա «երբ տեղեկացված լինի կոնկրետ կոորդինատների մասին,որոնք անհրաժեշտ են ճշգրիտ զենքով հարվածի համար»։

Օդեսայի վրա հարձակումից մեկ օր առաջ ուկրաինացի զինվորականները հայտարարել էին, որ Զապորոժիեի ու Դնեպրի շրջանում 7 անօդաչու են խոցել, որոնցից 6-ը՝ «Շահեդ»։

Անցյալ տարվա սկզբին ռուսական բանակը իրանական «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգնությամբ սկսեց գրոհել ուկրաինական կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները:  Մոսկվան ու Թեհրանը սկզբում հերքում էին, որ Ռուսաստանը Իրանից անօդաչուներ է ստացել։ Ավելի ուշ Իրանի իշխանությունները հայտարարություն էին տարածել՝ պնդումով, , որ ԱԹՍ-ների խմբաքանակ Ռուսաստանին ուղարկել են Ուկրաինա ռուսական ներխուժումից առաջ։

Էմմա Չոբանյան