Ալիևն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

Լուրեր

05.11.2024 | 12:09
ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ՀՀ դեսպանին, Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցել. ԼՈՒՐԵՐ
05.11.2024 | 12:06
Վրաստանում ընդդիմադիր ուժերը պայմանավորվել են անժամկետ բողոքի ցույցեր անցկացնել
05.11.2024 | 11:54
«Կոնյակ» բառից հրաժարվում ենք, նոր անունն է` «Armenian brandy»․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 11:45
Մենք աջակցում ենք հարաբերություններում նոր էջ բացելու՝ Ադրբեջանի և Հայաստանի ձգտումներին. Տոկաև
05.11.2024 | 11:38
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.11.2024 | 11:33
Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.11.2024 | 11:32
ԵՄ պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը․ ԱԳ փոխնախարար
05.11.2024 | 11:28
Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
05.11.2024 | 11:21
Տնտեսական կցորդների համալրման համար ռեսուրսներ են անհրաժեշտ, աշխատում ենք. ԱԳ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 11:17
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2024 | 11:16
Բյուջե-2025-ի նախագծի քննարկումները ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2024 | 11:16
ԵՄ-ի հետ շարունակվում է համագործակցությունը անվտանգության ոլորտում, խոսքը ԵՄ առաքելության մասին է․ ԱԳ նախարարի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 11:11
Կատարվում են Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման և թունելի կառուցման աշխատանքներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.11.2024 | 11:07
ԵՄ-ի հետ քննարկումների մեջ ենք, 2025-ին հնարավոր է ստանանք 25 մլն եվրո աջակցություն․ Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 11:03
ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը մեր դեսպանին վիրավորել և սպառնացել է, հետաքննություն է տեղի ունենում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է  ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շուրջ»,-ասվում է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

Ալիևը հայտարարել է, թե «հենց Ադրբեջանն է նախաձեռնել  Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը «և այդ առումով առաջարկել է հինգ սկզբունքներ, որոնք կկազմեն խաղաղության պայմանագրի հիմքը»։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Օլսոնը հայտարարել է, որ «ԱՄՆ աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը»։ Այս համատեքստում հատկապես շեշտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դերը։

Հավելենք, որ Օլսոնը Բաքու մեկնելուց առաջ Երևանում էր բանակցություններ անցկացրել։