Ուկրաինայի ԶՈՒ-ն հետ է մղել ՌԴ ավելի քան 55 հարձակում․ Ուկրաինայի ԳՇ

Լուրեր

17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս-ուկրաինական ճակատում վերջին մեկ օրվա ընթացքում իրադրությունը էապես չի փոխվել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Ուկրաինայի Գլխավոր շտաբին։ Գլխավոր շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակված ամփոփագրի համաձայն՝ ռազմաճակատի հինգ հատվածներում Ուկրաինայի ԶՈՒ-ն հետ է մղել ՌԴ ավելի քան 55 հարձակում։

Բախմուտն ու Մարինկան շարունակում են մնալ ռազմական գործողությունների հիմնական կիզակետը, որտեղ ընթանում են ամենակատաղի մարտերը։

Ուկրաինայի ԳՇ հայտարարության համաձայն՝ Լիմանի ուղղությամբ ՌԴ-ն փորձել է բարելավել մարտավարական դիրքը, անհաջող հարձակողական գործողություններ է իրականացրել Կրեմեննայա բնակավայրի հարավային ծայրամասերի և Սերեբրյանսկի անտառտնտեսության հատվածներում։

Բախմուտի ուղղությամբ ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողություններ իրականացնել։ Ծանր մարտեր են ընթանում Բախմուտ քաղաքի համար։ Բացի այդ, վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հետ են մղել գրոհները Խրոմովո բնակավայրի տարածքում։
Ավդիևկայի ուղղությամբ ՌԴ հարձակողական գործողություններ է իրականացրել Ավդիևկայի, Վոդյանոյեի, Պերվոմայսկու տարածքներում, սակայն ըստ Ուկրաինական կողմի՝ հաջողություն չի ունեցել։

Մարինսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը հետ են մղել ռուսների բազմաթիվ հարձակումները Մարինկա և Պոբեդա բնակավայրերի տարածքներում։

Շախտյորսկի ուղղությամբ ռուսական զորքերը փորձել են հարձակողական գործողություններ իրականացնել Ուգլեդարի ուղղությամբ, սակայն անհաջող։

Հակառակորդը շարունակում է պաշտպանական գործողություններ իրականացնել Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններում, ասվում է Ուկրաինայի Գլխավոր շտաբի առավոտյան ամփոփագրում։