ԱՄՆ-Թուրքիա լարվածությունը դեռևս զգացվում է F-16-ի արդիականացման գործարքում․ The Jerusalem Post

Լուրեր

26.02.2026 | 11:20
Մենք և մեր մամուլը շատ անելիքներ ունենք թերությունները շտկելու համար, որոնք չափից շատ են. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:17
Չեմպիոնների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները
26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:07
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
26.02.2026 | 11:03
Հայաստանը կդառնա կամ արդեն դարձել է հիբրիդային սպառնալիքների թիրախ․ Լոնգանգե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:02
Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 10:53
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:52
Մեծ ատոմակայանի կարիք չունենք. փոքրի հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Հվ. Կորեայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.02.2026 | 10:28
Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանել է ներկաների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:25
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
26.02.2026 | 10:16
Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
26.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
26.02.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.02.2026 | 09:30
«Խոսքի և մամուլի ազատության, տեղեկատվության հասանելիության խթանումը ՀՀ-ում» ծրագրի մեկնարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիան մոտենում է ընտրություններին,  միաժամանակ երկիրը շարունակում է նյարդայնացնել Վաշինգտոնին Սիրիայում և Իրաքում իր քաղաքականությամբ, գրում է  The Jerusalem Post-ի սյունակագիր Սեթ Ֆրանցմանը։ Սուլեյմանիայում ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գործընկերներին ուղղված անօդաչու թռչող սարքի հարվածը, ըստ նրա,  լարվածությունը սրող քայլի վերջին օրինակն էր:  Նա նշում է, որ այնուամենայնիվ, ԱՄՆ վարչակազմը չի ցանկանում շատ զայրացնել Անկարային և առաջ է քաշել մի փոքր գործարք՝ արդիականացնելու Թուրքիայի F-16 կործանիչները։ 259 միլիոն դոլար արժողությամբ գործարքը հավանության է արժանացել Պետքարտուղարության կողմից։

Թուրքիան կցանկանար գնել ևս 40 F-16, սակայն Կոնգրեսը արգելափակել է այս գնումը Սիրիայում Անկարայի շարունակվող հակաամերիկյան գործողությունների պատճառով, որտեղ Անկարան հաճախ անօդաչու հարվածներ է հասցնում Սիրիայի դեմոկրատական ուժերին, որոնք ԱՄՆ-ի գործընկերն են: Բացի այդ՝ Թուրքիան հեռացվել է F-35 ծրագրից ռուսական C-400-ներ գնելուց հետո, սակայն դեռևս պահանջում է իր F-16-ների արդիականացման շուրջ 80 փաթեթ:

Թուրքիան կործանիչներ է ձեռք բերել F-16-ի արտադրական գծերի մի քանի «բլոկներից» կամ տարբերակներից, այդ թվում՝ 30, 40 և 50 բլոկներից: 50 ինքնաթիռներից բաղկացած առաջին բլոկը մատակարարվել է 1990-ականներին: 2005 թվականին Թուրքիան ձգտում էր արդիականացնել մոտ 80 բլոկ, 40 – 50 ինքնաթիռ։ Ավելի ուշ Անկարան դիմել էր գնելու 70 նոր ինքնաթիռ։ Այժմ ինքնաթիռներն արժեն 25 մլն դոլար։

Թուրքիան ցանկանում է գնել միլիարդավոր դոլարների նոր ինքնաթիռներ՝ մինչև 20 միլիարդ դոլար արժողությամբ, սակայն ԱՄՆ-ն չի շտապում։

Հոդվածագիրը նշում է, որ փոխարենը, այս շաբաթ հայտարարվել է «չնչին գործարքի» մասին՝ 259 միլիոն դոլար արժողությամբ արդիականացման, ինչպես հաղորդվում է, ավիոնիկայի և ցամաքային բախումից խուսափելու ավտոմատ համակարգի համար: ԱՄՆ-ն Անկարային անվանում է ՆԱՏՕ-ի դաշնակից, բայց դա հիմնականում իմաստաբանական է, քանի որ Անկարան իրեն դաշնակցի պես չի պահել: Բացի այդ՝ ԱՄՆ-ը կասկածանքով է վերաբերվում Թուրքիայի մտադրություններին, քանի որ նա գումար է հատկացնում սեփական սպառազինության ծրագրերին։ Թուրքական F-16 գործարքի չափը կարելի է պարզել F-16-ի այլ վերջին գործարքների մասին հաշվետվություններից: 2019 թվականին, օրինակ, Խորվաթիան ձգտում էր Իսրայելից գնել 12 ավելի հին F-16 ինքնաթիռ 500 միլիոն դոլարով, մինչդեռ անցյալ տարի Պակիստանը 450 միլիոն դոլարով ութ F-16 արդիականացնելու գործարք էր փնտրում:

«Մինչ այս գործարքները ծավալվում են, Անկարան դեռևս խնդիրներ է ունենում Վաշինգտոնում պաշտպանական գնումների հետ կապված: Նրա շարունակական ավիահարվածներն Իրաքում և Սիրիայում ու ապակայունացնող գործունեության արդյունքում նոր ընկերներ չի գտնում Արևմուտքում»,-գրում է Ֆրանցմանը։

Անկարան նաև շարունակում է խոչընդոտել Շվեդիային ՆԱՏՕ-ի անդամակցությանը Ֆինլանդիային մեկ տարի սպասեցնելուց հետո և, կարծես թե, չի օգնում Ուկրաինային իր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մատակարարման հարցում, եզրակացնում է նա:

Էմմա Չոբանյան