Գյումրիի ծննդատանը կրկնապատկվել է ծնունդների թիվը

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Գյումրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ավելացել է ծնունդների թիվը։ Այստեղ ամփոփել են այս տարվա եռամսյակը՝ գրանցելով 204 ծնունդ։ Նախորդ տարվա այս նույն եռամսյակի հետ համեմատ ծնունդների թիվը գրեթե կրկնապատկվել է․ նախորդ տարի 107 էր։ 2022 թվականին գրանցվել է 670 ծնունդ, իսկ այս տարի հույս ունեն, որ տարին կամփոփեն 800-900 ծնունդով։

Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը ծնունդների թվի ավելացումը կապում է Գյումրու ծննդատունը Գյումրի բժշկական կենտրոնին միավորելու հետ․ այստեղ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, ծննդատան շենքը ոչ միայն հիմնովին վերանորոգվել է ու կուտակված պարտքերն են մարվել, այլև բժշկական հաստատությունը հագեցել է նորագույն տեխնիկայով․ դժվարամատչելի բոլոր հետազոտությունները հղիների համար դարձել են հասանելի։

Ըստ Արմեն Իսահակյանի, նախքան միավորումը ծննդատանն ամսական գրանցվում էր մոտ 18-22 ծնունդ, իսկ հիմա՝ միջինը 65-70։ Ըստ նրա, միավորվելուց հետո եռապատկվել է ծնունդների թիվը։ Նախքան միավորումը վճարովի ծառայություններից ստացած եկամուտը տարեկան կազմել է 6 միլիոն դրամ, իսկ միավորումից հետո տարին փակել են 39 միլիոն դրամով։

«Ձեռք բերված գերժամանակակից սարքավորումները թույլ են տալիս իրականացնել բարդ հետազոտություններ և վիրահատություններ․ այժմ հնարավորություն կա պտղի սրտի սկրինինգ իրականացնելու Նորք Մարաշի սրտաբանական կենտրոնի բժիշկների հետ համատեղ, եթե արատներ ենք ի հայտ ենք բերում, որոնք հնարավոր է ծննդաբերությունից հետո վիրահատել, երեխայի ծնվելուց հետո Երևանում վիրահատում են։

Մյուսը՝ ծննդատունը իրականացնում է սկրինինգ ամբողջ մարզի համար, գենետիկ սկրինինգ է, եթե հայտնաբերում ենք, որ գենետիկ հիվանդություններ կան պտղի մոտ, ուղարկում ենք երևանյան երրորդ մակարդակի կլինիկա, բարեգործական կազմակերպություններից մեկի և Առողջապահության նախարարության հետ համատեղ ամբողջն անվճար իրականցվում է։

Արդեն 250 հղի զննվել է երկու ամսվա ընթացքում։ Մեզ անվճար տրամադրվել են էխոսկոպիայի սարք ու լաբորատոր ռեակտիվներ։ Այդ սկրինինգն իրականացնում ենք, իսկ բժիշկները վերապատրաստվել են Մոսկվայում, քննությունն էլ հեռահար հանձնել են Մեծ Բրիտանիայում»,-ասաց Արմեն Իսահակյանը։

Գրանցված հղիների քանակը ևս ավելացել է, անցած տարի 268 էր, այս տարի՝ 377։ Արմեն Իսահակյանի փաստմամբ, բազմաթիվ դեպքեր ունեն, երբ նորածիններին կոչում են պատերազմում նահատակված հերոսների անուններով, քիչ չեն նաև զոհվածների հարազատների ծննդաբերության դեպքերը։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը ևս տեղեկություններ է տրամադրել Շիրակի մարզում ծննունդների թվի վերաբերյալ։

«Ապրիլի 10-16-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 28 տղա,18 աղջիկ։ Նախորդ շաբաթ ծնվել է 46 երեխա, որից երեքը զույգ է եղել», -գրված է մարզպետի աշխատակազմի էջում։

Արմիկ Մովսիսյան