Ադրբեջանն ու Իսրայելը մի շարք ոլորտներում համագործակցության համաձայնագրեր են կնքել

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Բաքվում այսօր տեղ է ունեցել Ադրբեջան-Իսրայել միջպետական հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նիստին քննարկվել են ներդրումներին, նորարարություններին, էկոլոգիային, տեղեկատվությանը, ջրամատակարարմանը, էներգետիկային, գյուղատնտեսությանը, սննդի արդյունաբերությանը, դեղագործությանը, պարենային անվտանգությանը, կիբերանվտանգությանը, զբոսաշրջությանը  վերաբերող ու համագործակցության այլ հարցեր։

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը, ելույթ ունենալով հանդիպմանը, ընդգծել է «ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների դինամիկ զարգացումը»։ Նա նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մեջ աճում է ոչ նավթային ապրանքների տեսակարար կշիռը։

Հանդիպման արդյունքում ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ Ադրբեջանի Ինովացիոն և թվային զարգացման գործակալության և Իսրայելի տեխնոլոգիական նորարարությունների ազգային ինստիտուտի միջև համատեղ հռչակագիրը, SOCAR-ի և իսրայելական Union Energy ընկերության միջև համագործակցության համաձայնագիրը, «Ազերսու»-ի և Իսրայելի ազգային ջրային ընկերության՝ «Մեկորոտ»-ի միջև։ Բացի այդ՝ Ադրբեջանի և Իսրայելի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության ոլորտում 2023-2026 թվականների համագործակցության ծրագիր։

Հավելենք, որ այս նիստին մասնակցել է Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենը,որը մեծ պատվիրակությամբ  նախօրեին ժամանել է Բաքու։

Էմմա Չոբանյան