Ակադեմիկական քաղաքում կարող են լինել 44 հազար ուսանող ու դասախոս․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ակադեմիկական քաղաքում կարող են լինել 44 հազար ուսանող ու դասախոս․ Ազգային ժողովում այս մասին նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքը կազմված կլինի 3 կլաստերներից՝ Հայֆիլմի տարածքում նախատեսվում է արվեստների կլաստերը, Աշտարակի Ֆիզիկայի տարածքում տեխնոլոգիական կլաստերը, երրորդ կլաստերում կտեղակայվեն սպայական, կրթական բուհերը, նաև գուցե միջպետական, միջազգային բուհեր։ Քննարկվում է նաև այդ տարածքում ազգային ստադիոնի կառուցման ծրագիրը։

Ինչ վերաբերում է ժամանակացույցին, Անդրեասյանը հայտնեց, որ այժմ ստեղծվում է ծրագիրն իրականացնող կառույցը։

«Օրերի հարց է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ստեղծումը, որ կիրականացնի «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախապատրաստական, իրականացման և հետագա կառավարման գործընթացները»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ ակադեմիական քաղաքի կառավարումը տեղի կունենա առանձնացված կառույցի միջոցով։

Նախարարի խոսքով՝ նախատեսվում է, որ առաջիկա շաբաթներին Հայաստան կայցելեն հրավիրված ճարտարապետներ՝ քաղաքի կառուցման շուրջ նախնական ուսումնասիրության համար։ Անդրեասյանը հավելեց, որ նպատակաուղղված են գնալու բուհերի խոշորացման  ու գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում։