Ուկրաինան Patriot համալիրներ է ստացել

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Patriot զենիթահրթիռային համակարգերն արդեն մատակարարվել են Ուկրաինա․ այս մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Այսօր մեր գեղեցիկ ուկրաինական երկինքը դառնում է ավելի անվտանգ, քանի որ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը ժամանել են Ուկրաինա: Մեր հակաօդային պաշտպանության ուժերը դրանց օգտագործումը յուրացրել են հնարավորինս արագ: Մեր գործընկերները պահեցին իրենց խոսքը: Սա մեր նախագահ Վլադիմիր Զելենսկու ղեկավարությամբ ծանր աշխատանքի արդյունք է»,- գրել է նա։

Ռեզնիկովը շնորհակալություն է հայտնել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսին, Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի և Նիդեռլանդների ժողովուրդներին աջակցության համար։
«Մենք միասին ենք հաղթելու»,- վստահեցրել է Ալեքսեյ Ռեզնիկովը և հրապարակել լուսանկար, որտեղ պատկերված են միանգամից երեք Patriot համալիրներ։

Նախօրեին Գերմանիան հայտարարել էր Ուկրաինա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին, սակայն Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը ոչ հաստատել, ո՛չ էլ հերքել էր այս տեղեկությունը։