Ադրբեջանական կողմը դիրքեր է կառուցել մեր վարչական տարածքում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

Հարաբերականորեն խաղաղ վիճակ է, ինժեներական աշխատանքները երկուստեք ընթանում են: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսելով Տեղ գյուղի մոտ միջադեպից հետո ստեղծված իրավիճակի մասին։

«Ադրբեջանական կողմը դիրքեր է կառուցել նաև այն հատվածներում, որոնք մեր վարչական տարածքում են. բոլորս այդ մասին գիտենք, և այն, ինչը գտնվում է մեր վարչական տարածքում, այդտեղ ադրբեջանցի չպետք է լինի: Հիմա թե ոնց կհասնենք դրան՝ ժամանակը ցույց կտա»,- նշեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ մեր բանակը կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որպեսզի այդ հատվածի ուղղությամբ նման փորձերը կանխվեն․ «Մի շարք նման փորձեր են եղել և կանխվել են»։

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Մանրամասները՝ տեսանյութում։