Ռյազանում հայերի զանգվածային ձերբակալություններ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՌԴ Ռյազան քաղաքում արդեն մի քանի շաբաթ է՝ շարունակվում են հայերի զանգվածային հետապնդումները, որոնք ուղեցկվում են ձերբակալություններով։ Factor.am-ի տեղեկություններով՝ ուժայինների դիմակավորված աշխատակիցները ներխուժում են տեղի հայերին պատկանող հաստատություններ, նախ ջարդուփշուր անում անվտանգության տեսախցիկները, կամ թանկարժեք լինելու դեպքում՝ դրանք վերցնում ու սկսում են բռնություն կիրառել, իսկ հետո բերման ենթարկել։ Հետապնդման են ենթարկվում անգամ ՌԴ քաղաքացիություն ունեցող հայկական ծագմամբ անձինք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բռնության նման ալիքի պատճառ է դարձել երեք հայերի նկատմամբ քրեական գործի հարուցումը, ովքեր կենցաղային հողի վրա սրճարաններից մեկում վեճի են բռնկվել Ուզբեկստանի քաղաքացիների հետ։ Դանակահարություն է եղել, իսկ երեք հայ երիտասարդները դիմել են փախուստի։ Այժմ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Ոստիկանական բաժանմունքում բերման ենթարկված հայերից պահանջում են ասել, թե որտեղ են գտնվում փախուստի դիմած հայերը՝ նրանց մեղադրելով հանցագործներին թաքցնելու մեջ։

Որոշ հայեր, բռնության ենթարկվելու մտավախություններից ելնելով, ստիպված օրեր շարունակ փակ են պահում իրենց հաստատությունները։

Ըստ մեր  տեղեկությունների՝ տեղի հայ համայնքի ղեկավարությունը նման անօրինությունները չդադարելու դեպքում պատրաստվում է դիմել գերագույն դատարան, քանզի մարդկանց իրավունքները ոտնահարվում է զուտ իրենց ազգային պատկանելության հողի վրա։