Սուդանում քաղաքացիական պատերազմը շուրջ 270 մարդու կյանք է խլել, կան հազարավոր վիրավորներ․ ԱՀԿ

Լուրեր

26.02.2026 | 11:03
Հայաստանը կդառնա կամ արդեն դարձել է հիբրիդային սպառնալիքների թիրախ․ Լոնգանգե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:02
Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 10:53
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:52
Մեծ ատոմակայանի կարիք չունենք. փոքրի հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Հվ. Կորեայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.02.2026 | 10:28
Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանել է ներկաների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:25
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
26.02.2026 | 10:16
Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
26.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
26.02.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.02.2026 | 09:30
«Խոսքի և մամուլի ազատության, տեղեկատվության հասանելիության խթանումը ՀՀ-ում» ծրագրի մեկնարկը․ ՈՒՂԻՂ
25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
Բոլորը

Սուդանում ապրիլի 15-ից շարունակվող երկրի բանակի և Արագ արձագանքման ուժերի (RSF) բախումների  հետևանքով զոհվել է 270, վիրավորվել ավելի քան 2,6 հազար մարդ։ Նման տվյալներ է հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ զոհվածների թվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) երեք աշխատակից։ «Իրավիճակը Սուդանում խորը մտահոգություն է առաջացնում», – այս կապակցությամբ ասել է Գեբրեյեսուսը։ Գեբրեյեսուսի խոսքով՝ օգնությունը, որը իր կազմակերպությունը բաժանել է Սուդանի բժշկական հաստատություններին մինչ ռազմական գործողությունների սկսվելը, արդեն սպառվել է։ Շարունակվող բախումների  պատճառով հնարավոր չէ հետագա մատակարարումներ կազմակերպել։ Մայրաքաղաք Խարթումի հիվանդանոցներում վիրավորներին բուժելու համար անհրաժեշտ պարագաներ չկան, հավելել է նա։
«Մտահոգիչ տեղեկություններ կան, որ որոշ բժշկական հաստատություններ թալանվել են, իսկ մյուսներն օգտագործվում են ռազմական նպատակներով»,- ասել է  ԱՀԿ գլխավոր տնօրենը։

Ապրիլի 15-ից Սուդանում հակամարտությունը կտրուկ սրվել է Անցումային ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և խորհրդի ղեկավարի տեղակալ Մուհամեդ Համդան Դագալոյի միջև, որը ղեկավարում է Արագ արձագանքման ուժերը։

Խորը տնտեսական ճգնաժամ ապրող Սուդանում 2019 թվականին գահընկեց արվեց տասնամյակներ շարունակ երկիրը ղեկավարած բռնապետ Օմար ալ-Բաշիրը: Կանոնավոր բանակը և RSF-ն այդ ժամանակ համատեղ աջակցեցին ժողովրդական ապստամբություններին։

Ալ-Բաշիրի տապալումից հետո ռազմական և քաղաքացիական խմբերը պայմանավորվեցին ձևավորել անցումային կառավարություն, սակայն 2021 թվականի հոկտեմբերին Սուդանում տեղի ունեցավ հեղաշրջում, որի արդյունքում երկրում իշխանությունն ամբողջությամբ անցավ գեներալ ալ-Բուրհանին։

Տաթև Ֆռանգյան