Գիտեինք, թե երկրում ինչ գողապետություն էր, բայց որ այս չափի՝ ֆանտաստ գրողն էլ չէր երևակայի. Կարինե Խոդիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

«Մենք անհանդուրժող ենք դարձել միմյանց կարծիքի նկատմամբ: Երկրորդ կարծիքի բացակայությունը կարող է դառնալ փորձաքար՝ թավշյա հեղափոխության համար: Ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ, օրինակ, մամուլի խոսքի ազատությունը սահմանափակվի. կապ չունի՝ որ իշխանության, որ վարչակարգի օրոք: Այսօրվա իշխանությանը, ինչպես նախորդին, հարկ եմ վճարում և նրանից իմ պահանջներն ունեմ»,-նման տեսակետ է հայտնում արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը՝ Factor.am-ի հետ զրույցում:

Անդրադառնալով վերջին շրջանի բացահայտումներին՝ տիկին Խոդիկյանը նշում է, որ այն, ինչ կատարվում է ամիսներ առաջ դժվար էր պատկերացնել. «Մեզնից ամեն մեկն էլ գիտեր, թե երկրում ինչ գողապետություն էր, ինչպես էին թալանում գանձարանը ամբարն ընկած մկների նման, բայց որ այս չափի՝ ֆանտաստ գրողն էլ չէր կարող երևակայել: Երեք ամիս առաջ, օրինակ, կարո՞ղ էինք մտածել, որ Սերժի Վաչոյին կարող են բերման ենթարկել»:

Արձակագրի խոսքով՝ հասարակությունը պետք է անհանդուրժող լինի գանձագողերի նկատմամբ և, սպիտակ ձեռնոց նետելով նրանց, պետք է պարզապես արհամարհի, ոչ թե, ինչպես ընդունված էր նախկինում, քծնի. «Երկրապահներն այսօր իրենց կոտորում են, ուրանում են Մանվել Գրիգորյանին, իրենցից հեռացնում են նրան, բայց զարմանում եմ՝ մի Մանվելն ի՞նչ էր, որի դեմ այդ կռված տղաները չէին կարողանում խոսել, իսկ տեղն ընկած ժամանակ էլ երջանկանում էին, երբ արժանանում էին նրա մի հայացքին: Մենք պետք է սպանենք մեր միջի ստրուկին»:

Դրամատուրգն անդրադարձավ նաև մեր փոքրիկ, քաղաքականացված երկրում մշակութային հարցերի՝ ետին պլան մղվելու հանգամանքին. «Ասում են՝ երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են: Այսօր թնդանոթներ չկան, բայց հասարակական կյանքում որոտներ են, և մշակութային հարցերը մի փոքր ետ են մղվել, բայց դա ժամանակավոր է: Պարզապես մենք ինքնամաքրման, մեր հավատի փշուրները հավաքելու գործընթացի մեջ ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան