«Աշխարհի առաջնությանն արեցինք այն, ինչ մարզումների ժամանակ»․ ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ընթանում է Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, մարմնամարզության երիտասարդական հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանի, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանի, աշխարհի երիտասարդների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանի և աշխարհի երտասարդների առաջնության արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանի ասուլիսը՝ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների արդյունքների ամփոփում թեմայով։

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականների համար 2023թ–ի սկիզբը աննախադեպ ծանրաբեռնված էր։ Մրցումների էին մասնակցում, թե՛ մեծահասակները, թե՛ պատանիները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Մրցումների ավարտից հետո Սերոբյանը փաստեց, որ մարզիկները լավագույնս հանդես եկան աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։
Գլխավոր մարզիչը նշեց, որ երիտասարդ մարմնամարզիկների հետ հիմա սկսում են պատրաստվել ամռանը կայանալիք պատանիների օլիմպիական փառատոնին։ Այստեղ նույնպես հավաքականը մեդալների ակնկալիքներ ունի։

Պատանի մարմնամարզիկները խոսելով ԱԱ–ում իրենց գրանցած հաջողությունների մասին նշում են, որ դա մարզչական գերազանց աշխատանքի արդյունքն է ու խոսք են տալիս ամեն ինչ անել, որ չհիասթափեցնեն իրենց մարզիչներին։

«Աշխարհի առաջնությանն արեցինք այն, ինչ մարզումների ժամանակ»,- նշեց ոսկե մեդալակիր մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը։-Այս արդյունքից հետո պետք է այնքան չարչարվենք, այնքան աշխատենք, որ հանկարծ հետ քայլ չկատարենք։ Միայն ավելի մեծ բարձունքներ նվաճենք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։