Էլի չկարացա չմեղադրեմ ոչ ոքի․ մեղավորը դուք եք․ Փաշինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց
Փաշինյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարց է ուղղել․ «Իսկ ընդդիմությունը կգա՞»:

«Ասել է՝ հնարավոր է՝ չգան, ասում եմ՝ մարդիկ կասեն գնացին, ընդդիմությունը չեկավ, իրենք-իրենցով նստեցին, խոսեցին, ջան ասեցին, ջան լսեցին, թողեցին, գնացին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ՔՊ խմբակցության հետ քննարկել են՝ գուցե ձև գտնեն, որ գոնե իր հարցաքննությունը քննիչ հանձնաժողովում լինի հրապարակային:

«Այստեղ ԱԳՆ-ն իր պրոբլեմներն է բարձրացնում, ՆԳՆ-ն՝ իր, և այլն: Ես հիմա մտածում եմ՝ եկա, քննիչ հանձնաժողովում խոսեցի, այդ խոսացածը հույժ գաղտնի կնիքով կնքեցին, դրեցինք «սեյֆը», մարդիկ ասելու են՝ էլի տարան, ծածկադմփոց արին», – նշեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց հայտնի խոսակցությունը, թե «Շուշին հայկական լինելու պարագայում հոկտեմբերի 19-ին վարչապետը հնարավորություն ուներ…, և այլն, և այլն»:

«Ես հիմա նայում եմ արձանագրությունները, թե ինչ դիրքորոշումներ եմ արտահայտել այն ժամանակ ու ես այն ժամանակ ճշգրիտ նկարագրել եմ Լաչինի միջանցքի՝ դեկտեմբերից ստեղծված վիճակը, կարող եմ ապացուցել, բայց դա չի եղել վերջնական պատճառը այդ օրը (նկատի ունի հոկտեմբերի 19-ը-հեղ.) որևէ թուղթ չստորագրելու: Ես քննիչ հանձնաժողովում կասեմ՝ նաև որն է եղել դրա պատճառը, հույս ունեմ՝ կգանք այն եզրակացության, որ ես դա պետք է հրապարակային ասեմ», – հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց, որ ոչ մեկ չի կարող իրեն ավելի շատ մեղադրել, որքան ինքն է իրեն մեղադրում:

«Մեզ մեղադրեք ճիշտ, ինչում որ մեղավոր ենք, որովհետև, եթե մեզ մեղադրում եք մի բանում, ինչում մեղավոր չենք, մենք ձեզ ենք մեղադրում, որովհետև իրական մեղավորը դուք եք, մենք չենք։ էլի չկարացա չմեղադրեմ ոչ ոքի», – ասաց վարչապետը՝ դիմելով ընդդիմությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։