Եգիպտոսը հրաժարվել է ՌԴ-ին հրթիռների գաղտնի մատակարարման ծրագրից ու Ուկրաինայի համար հրետանային զինամթերք կարտադրի

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Եգիպտոսը հրաժարվել է ՌԴ-ին հրթիռների գաղտնի մատակարարման ծրագրից անցյալ ամիս ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից հետո և որոշել է Ուկրաինայի համար հրետանային զինամթերք արտադրել: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Ավելի վաղ հրատարակությունը հայտնել էր մեկ այլ փաստաթղթի մասին, որում ներկայացված էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի գաղտնի սխեման Ռուսաստանին մինչև 40,000 122 մմ Սակր-45 հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել ռուսական հրթիռային կայանքների համար: Նա, իբր, հրահանգել է իր ենթականերին գաղտնի պահել նախագիծը՝ «Արևմուտքի հետ խնդիրներից խուսափելու համար»։

Այնուամենայնիվ, ԱՄՆ հետախուզության հինգ արտահոսած փաստաթղթերի համաձայն Սիսին մարտի սկզբին հրաժարվել է Մոսկվային մատակարարման ծրագրերից, չնայած այն հանգամանքին, որ Եգիպտոսը երկարամյա դիվանագիտական և ռազմական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Եգիպտոսը տասնամյակներ շարունակ եղել է Ամերիկայի գլխավոր դաշնակիցը Մերձավոր Արևելքում և տարեկան ստանում է ավելի քան 1 միլիարդ դոլար ԱՄՆ ռազմական օգնություն: