Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքու այցի նպատակն է «միասնական ճակատ ստեղծել ընդհանուր մարտահրավերների դեմ»

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենն այսօր եռօրյա այցով մեկնում է Բաքու։ The Times of Israel-ը հայտնում է, որ Քոենը վաղը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նաև՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Իսրայելի ԱԳ նախարարը  իսրայելական 20 ընկերությունների բիզնես պատվիրակությամբ է մեկնում, որոնք ներկայացնում են կիբերանվտանգությունը, ներքին անվտանգությունը, ջրային ու գյուղատնտեսության ոլորտը։ Անցկացվելու է բիզնես ֆորում։ Նախատեսվում է, որ Քոենը  նաև հանդիպելու է  տեղի հրեական համայնքի հետ և ուրբաթ առավոտյան վերադառնալու է Իսրայել:

Թռիչքից առաջ Քոենը տարածած հայտարարության մեջ ասել է, որ Իրանի սահմանին Ադրբեջանի աշխարհագրական դիրքը երկու երկրների «հարաբերությունները դարձնում է շատ կարևոր և մեծ ներուժ ունեցող»։ Քոենը հավելել է, որ իր այցի նպատակն է «շարունակել Բաքվում մեր լավ ընկերների հետ միասին կառուցել միասնական և վճռական ճակատ համատեղ մարտահրավերներին դիմակայելու համար», ինչպես նաև խորացնել համագործակցությունը տնտեսության, առևտրի, պաշտպանության, էներգետիկայի և ինովացիայի ոլոտներում»։

Հիշեցնենք, որ մարտին Իսրայել էր այցելել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Մարտի 29-ին էլ Բայրամովն ու Քոենը պաշտոնապես բացել էին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը։ Այս ամենը բնականաբար, հարուցել է Թեհանի զայրույթը։ Իրանի խորհրդարանը նույնիսկ ադրբեջանական դեսպանատան բացումը դատապարտող հայտարարություն է ընդունել։

Էմմա Չոբանյան