«Թանկ գին եք վճարելու»․ G7-ը՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի աջակիցներին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

«Մեծ յոթնյակի» երկրները ճապոնական Կարուիզավայում կայացած հանդիպման ժամանակ հստակ դիրքորոշում են հայտնել «Ռուսաստանի և Չինաստանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ»։ Այն պետությունները, որոնք աջակցում են ռուսական ներխուժմանը Ուկրաինա, «թանկ գին են վճարելու»․ այս մասին ասվում է G7-ի ԱԳ նախարարների կողմից ընդունված վերջնական հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հանդիպման մասնակիցները խոստացել են «ուժեղացնել համակարգումը երրորդ երկրների կողմից Ռուսաստան զենքի մատակարարումները կանխելու համար»։ ԱԳ նախարարները խիստ դատապարտել են Մոսկվայի սպառնալիքները Բելառուսում մարտավարական միջուկային զենքի կիրառության հնարավորության մասին՝ դրանք անվանելով «անընդունելի»։

«Ռուսաստանի կողմից քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի ցանկացած կիրառում կունենա սարսափելի հետևանքներ»,- ասվում է փաստաթղթում։

Միաժամանակ, G7-ը պատրաստակամություն է հայտնել էլ ավելի խստացնել պատժամիջոցները Ուկրաինայի պատերազմի  համատեքստում։ Հանդիպման մասնակիցները Ռուսաստանին կոչ են արել անհապաղ և անվերապահորեն դուրս բերել Ուկրաինայից բոլոր զորքերը և խոստացել են շարունակել աջակցել Կիևին երկրի վերականգնման գործում: Բացի այդ՝ «Մեծ յոթնյակի» ներկայացուցիչները մեղադրել են Պեկինին Հարավչինական ծովում լարվածություն հրահրելու մեջ։

«Չկա ոչ մի իրավական հիմք Հարավչինական ծովում Չինաստանի լայնածավալ պահանջների համար, և մենք դատապարտում ենք Չինաստանի ռազմատենչ գործունեությունը տարածաշրջանում», – ասվում է փաստաթղթում։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ G7 երկրների հիմնարար դիրքորոշումը Թայվանի նկատմամբ մնում է նույնը։ ԱԳ նախարարները նաև Հյուսիսային Կորեային կոչ են արել զերծ մնալ միջուկային զենքի կամ բալիստիկ հրթիռների հետագա փորձարկումներից:

Էմմա Չոբանյան