Մոլդովայի իշխանություններն արգելել են Թաթարստանի ղեկավարի մուտքը

Լուրեր

26.02.2026 | 14:10
Ատելության խոսքի համատեքստում սեքսիզմը զգալի մաս է կազմում. Ռոբերտո Օլլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26.02.2026 | 13:20
Ջրային կոմիտեի նախագահի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
26.02.2026 | 13:14
Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
26.02.2026 | 13:07
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 13:05
Ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը շատ նուրբ է․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան
26.02.2026 | 12:54
Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios
26.02.2026 | 12:45
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի իշխանությունները Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովին երկրում «անցանկալի անձ» են հայտարարել և արգելել մուտքը հանրապետություն, հայտնում է Mash Telegram ալիքը։

Ըստ այդ տեղեկությունների՝ Միննիխանովը ծրագրել էր թռչել մոլդովական Գագաուզիա՝ մասնակցելու «Ժողովուրդների բարեկամություն – 2023» ժողովրդական դիվանագիտության միջազգային կոնգրեսին։ Մոլդովայում քաղաքական գործչին ուղեկցող «Ակ-Բարս» հոլդինգի ղեկավար Իվան Եգորովը նույնպես «անցանկալի անձ» է ճանաչվել, օդանավը, որում գտնվել է Թաթարստանի ղեկավարը, Քիշնևից վերադարձել է Ռուսաստան, գրում է ալիքը։

Մինչդեռ «Ինտերֆաքս» գործակալությունը մեջբերում է Մոլդովայի սահմանային ոստիկանության մամուլի քարտուղար Ռաիսա Նովիցկիի խոսքերն այն մասին, որ «Թաթարստանի պատվիրակության ժամանումը համաձայնեցված չի եղել Մոլդովայի իշխանությունների հետ, իսկ Գագաուզի ինքնավարության վարչակազմը չի նախատեսում անցկացնել միջազգային ֆորում»։

Ներկայումս Գագաուզիայում նախընտրական քարոզարշավ է ընթանում՝ ինքնավարության նոր ղեկավար ընտրելու համար։ Ընտրությունները նշանակված են ապրիլի 30-ին։ Դրանց մասնակցում է 8 թեկնածու։ Նրանցից յուրաքանչյուրը փորձում է ստանալ ռուս քաղաքական գործիչների աջակցությունը, քանի որ Գագաուզիան կողմ է Ռուսաստանի հետ մերձեցմանը, հիշեցնում է «Ինտերֆաքս»-ը։

Տաթև Ֆռանգյան