Ֆրանսիայում կրկին բողոքի ցույցեր են՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների

Լուրեր

26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:00
Փաշինյանը՝ ռուսական բազայի մասին // Ալիևը մայիսին Երևան չի ժամանի․ ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 11:55
Մեր լսարանի վրա մեծ ազդեցություն ունեցող ռուսական ալիքները մնում են․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:50
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 11:44
Կրկնակի գումար է հատկացվել. հաստատվեց ակադեմիական քաղաքի հայեցակարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:39
Ապամոնտաժվել են Սևանա լճին ափամերձ 65 շինություններ, այդ թվում՝ Աշոտյանի եղբոր, Գեղարքունիքի նախկին մարզպետի որդու քոթեջները․ ԳԴ
26.02.2026 | 11:36
Մարդու իրավունքները հաճախ գործիք են դառնում քաղաքական դերակատարների ձեռքին․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:33
Ստրանջա․ Անուշ Գրիգորյանը հաղթել է, Բազեյանը, Չալոյանը և Քոչարյանը պարտվել են
26.02.2026 | 11:28
Ժողովրդին ասացի` ոտքի կանգնեք և մեր կառավարությանը հեռացրեք, ես վերջ եմ տալիս ղարաբաղյան շարժմանը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:20
Մենք և մեր մամուլը շատ անելիքներ ունենք թերությունները շտկելու համար, որոնք չափից շատ են. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:17
Չեմպիոնների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները
26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:07
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
Բոլորը

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում երկուշաբթի օրը՝ ապրիլի 17-ին, նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ և բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ակցիաներ են  նացկացվել Փարիզում, Լիոնում, Բորդոյում, Մարսելում, Ռենում և Ֆրանսիայի այլ քաղաքներում։ Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Լիոնում ցուցարարներն օգտագործել են ճայթրուկներ, Ռենում ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ Բորդոյի պրեֆեկտուրան հայտնում է ցուցարարների կողմից աղբամանների հրկիզման երեսուն դեպքի մասին: Փարիզում, ըստ Le Figaro-ի, ապրիլի 17-ի երեկոյան 11 ձերբակալություն է իրականացվել։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստատեսային ուղերձում հայտարարել էր երկիրը միավորելու, այսպես կոչված, «100 օրվա ծրագիրը» իրականացնելու մտադրության մասին։ Այս ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը պետք է առաջարկներ պատրաստի աշխատանքային պայմանների, անվտանգության, կրթության և առողջության վերաբերյալ, ասել է նա։ Մակրոնի խոսքով՝ այս աշխատանքի արդյունքները պետք է տեսանելի լինեն հուլիսի 14-ին նշվող ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։