Պուտինն այցելել է Խերսոնի և Լուգանսկի շրջանների գրավված տարածքներ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Կրեմլից հաղորդում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ուկրաինայի մասամբ օկուպացված երկու շրջաններ՝ Խերսոնի և Լուգանսկի մարզեր։ Թե երբ է տեղի ունեցել այցը՝ չի նշվում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տեսանյութում, որը նկարահանված է ցերեկային ժամի, Պուտինը դուրս է գալիս Մի-8 ուղղաթիռից, այնուհետև ավտոշարասյունը մտնում է Խերսոնի շրջանի օկուպացված հատվածի կենտրոն դարձած Գենիչեսկ քաղաքը։ Երբ Պուտինը իջնում ​​է ամենագնացից, նրան դիմավորում է Դնեպրի խմբավորման հրամանատար Օլեգ Մակարևիչը։ Նա անմիջապես հայտնում է, որ իր խումբը «հրամանին համապատասխան պաշտպանական դիրք է զբաղեցրել»։ Բացի գեներալ-գնդապետ Մակարևիչից  հաղորդագրության մեջ հիշատակվում է օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկին։ Նախօրեին ամերիկյան ռազմական փորձագետները և բրիտանական հետախուզությունը հայտնել էին, որ Տեպլինսկին հունվարին ենթադրյալ հեռացումից հետո (ըստ որոշ տեղեկությունների՝ Դոնեցկի մարզում Բախմուտի դեմ հարձակումն ուժեղացնելու համար) վերադարձել էր ռազմաճակատ։

Մեկ այլ տեսանյութում երևում է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը, որի ռազմաճակատից հեռացման և ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին հաղորդվել էր հունվարին։ Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Պուտինի՝ օկուպացված տարածքներ կատարած այցը։

Պատերազմի սկզբից ի վեր սա Պուտինի առաջին ուղևորությունն է Խերսոնի և Լուգանսկի շրջաններ։ Մինչ այդ՝ մարտի 19-ին, գիշերով, խիստ գաղտնիության պայմաններում նա այցելել էր անցյալ տարվա մայիսին Ռուսաստանի կողմից գրավված Մարիուպոլ քաղաք։