Ադրբեջանցիները թույլ չեն տվել Վարդենիսի հանք մտնել աշխատողներին՝ իրենց դրոշի այրումը մատնանշելով․ Արման Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի դրոշը դիզայներ Արամ Նիկոլյան այրեց Երևանում՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման առաջնության ժամանակ։ Հայ հանրության մի մասը դատապարտեց այս գործողությունը՝ նշելով, որ դա հայրենասիրություն չէ, Ադրբեջանը ոչ մի վնաս չկրեց դրանից, հակառակը՝ տուժեց Հայաստանի վարկը։ Բնական է՝ կան նաև պաշտպանողներ, որ Ադրբեջանն այնքան շատ պատերազմական հանցագործություններ է կատարել, որ դրոշի այրումը մեղմ, բայց անհրաժեշտ ուղերձ է, որ պետք է ստանային Բաքվում։

Factor TV-ի հետ հարցազրույցում մշակութային մարդաբան Արման Խաչատրյանը վտանգավոր է համարում ընդհանրապես ծայրահեղական գնահատականներ տալն այս ակցիային, ասել՝ ճի՞շտ էր, թե ոչ, սակայն կարծիք է հայտնում, որ այն օգտակար չէր, և որ Ադրբեջանի դրոշը հարկավոր էր «այրել» սպորտային հաղթանակով․ «Ադրբեջանի դրոշն այրելը թուլության նշան է՝ ուժեղ պետության քաղաքացին դա չի անի։ Մենք պետք է զգուշավոր լինենք, որպեսզի մեր քայլերը մեր դեմ չօգտագործեն։ Սա օգտակար քայլ չէ»,- ասաց Արման Խաչատրյանը։

Նա նաև խոսեց նաև միջադեպից, որն իր տեղեկություններով տեղի է ունեցել դրոշի այրման ֆոնին։ Ըստ Խաչատրյանի՝ ադրբեջանցիներն այս դեպքից հետո թույլ չեն տվել մարդկանց Վարդենիսի հանք մտնել՝ Ադրբեջանի դրոշի այրումը մատնանշելով։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հայկական կողմը կորուստներ չունի: Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է սահմանին հայկական բանակի դիրքերը գնդակոծելու մասին հաղորդագրությունը։ Սակայն նաև GeoProMining Gold ընկերությունից հայտնեցին, որ ադրբեջանցիները ապրիլի 15-ի երեկոյան ու 16-ի առավոտյան կրակել են ոսկու հանքի ուղղությամբ։ Աշխատանքը դադարեցվել էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան