Ուկրաինան ՌԴ-ին չինական զենքի մատակարարման փաստեր չունի

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Ուկրաինան չի տեսնում Պեկինի կողմից Ռուսաստան զենք մատակարարումը հաստատող փաստեր․ այսպես է մեկնաբանել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսիեյ Դանիլովը Պենտագոնի արտահոսած փաստաթղթերը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եթե այն (չինական զենքը) այստեղ հայտնվեր, հիշում եք, երբ հայտնվեցին իրանական հարձակողական անօդաչու սարքերը, մենք անմիջապես հայտարարություն արեցինք այդ մասին։ Մենք կդիմենք նրանց պաշտոնապես՝ հարցով, թե ինչու այդպես եղավ, և որ դա պետք է պարտադիր դադարեցնել։ Մենք հիմա մեր ճակատում չինական զենք չենք տեսնում»,- ասել է նա։

Ավելի վաղ Washington Post ամերիկյան հրատարակությունը հետաքննություն էր հրապարակել՝ նշելով, որ Չինաստանը զենք է փոխանցելու Ռուսաստանին, Չինաստանը հերքել էր։