Իրանում ուկրաինական Boеing-ի կործանման գործով դատավճիռներ են կայացվել

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Իրանական դատարանը 10 զինվորականների դատապարտել է տարբեր ժամկետներով ազատազրկման՝ կապված 2020 թվականի հունվարին ուկրաինական Boeing 737-800 մարդատար ինքնաթիռի կործանման գործով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Գործով գլխավոր մեղադրյալը՝ Tor-M1 զենիթահրթիռային համակարգի օպերատոր դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, ինչպես նաև պարտավոր է փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա «չնայած հրամանին» և առանց թույլտվության ՝ «երկու հրթիռ է արձակել» ինքնաթիռի վրա։ Նշվում է, որ օպերատորի գործողությունները «պայմանավորված են եղել իրավիճակի վերաբերյալ  չտեղեկացվածությամբ և հայտնաբերված թիրախը թշնամական լինելու սխալ համոզմամբ»։

Մյուս ինը դատապարտյալներ դատապարտվել են մեկից երեք տարվա ազատազրկման: Նրանց անունները չեն նշվում։ Դատավճիռները կայացվել են երեք տարվա  քննությունից հետո: «Այս գործի քննությունը երկրում անցած մի քանի տարիների ընթացքում ամենակարևոր, նուրբ և բարդ դատավարություններից մեկն էր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը  կործանվել էր 2020 թվականի հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից Կիև թռիչքի մեկնարկից շատ չանցած: 176 զոհվածների թվում եղել էին Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իրանի, Կանադայի, Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիներ։ Հունվարի 11-ին Իրանը հայտարարեց, որ այն սխալմամբ խոցվել է, քանի որ զինվորականներն այն ընդունել են որպես «թշնամական թիրախ»։

Տաթև Ֆռանգյան