Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Ճապոնիան զորավարժություններ են սկսել Ճապոնական ծովում

Լուրեր

26.02.2026 | 16:30
Ռոնալդուն ձեռք է բերել «Ալմերիայի» բաժնետոմսերի 25 տոկոսը
26.02.2026 | 16:19
Ռուս սահմանապահները հեռացվել են ՀՀ վերջին անցակետից՝ «Ախուրիկ»-ից․ Կառավարությունն առաջին անգամ հաստատում է շրջանառվող լուրերը
26.02.2026 | 16:15
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 16:03
Հստակեցվել են 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի ողջ տարածքում կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը
26.02.2026 | 15:51
Մեքենայում գազաբալոն տեղադրելու գործընթացը կտեսագրվի
26.02.2026 | 15:41
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինվորների մարմիններ
26.02.2026 | 15:30
Պետական մարմինը չի կարողանա բողոքարկել մինչև 300,000 դրամի շրջանակներում հայցերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 15:21
Փեզեշքիանն արձագանքել է Թրամփի՝ 32,000 զոհի մասին հայտարարությանը
26.02.2026 | 15:13
Պապոյանը՝ վրացական սահմանին մնացած վարորդների մասին // Ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 15:05
Ժնևում մեկնարկել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների երրորդ փուլը
26.02.2026 | 15:03
Կայացել է գրեփլինգի Հայաստանի առաջնությունը
26.02.2026 | 14:54
AZAL-ի ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի ՊՆ-ի սխալի պատճառով. Բայրամով
26.02.2026 | 14:45
ՀԷՑ-ում անջատումների տևողությունը նվազել է շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը՝ Նարեկ Կարապետյանին
26.02.2026 | 14:37
Կարևոր է հատկապես դպրոցականների շրջանում գիտության վերաբերյալ ճիշտ ընկալումների և վերաբերմունքի ձևավորումը. Անդրեասյան
26.02.2026 | 14:27
«Ռեալը» մարզադաշտից վռնդել է նացիստական ողջույն ցուցադրած երկրպագուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Ճապոնիան հակահրթիռային պաշտպանության զորավարժություններ են սկսել Ճապոնական ծովի միջազգային ջրերում։ Վարժանքներին մասնակցում է հարավկորեական ավելի քան 60 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ F-35A, F-15K և KF-16 կործանիչներ, ինչպես նաև՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի մոտ 40 ինքնաթիռ` F-16 կործանիչներ, ծովային հետեւակի կորպուսի A-10 գրոհային ինքնաթիռներ և F-35B, FA-18 ռեակտիվ ինքնաթիռներ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, դրանցում ներգրավված են հարավկորեական Yulgok Yi ականակիր նավը, ամերիկյան հրթիռային USS Benfold նավը և ճապոնական Atago-ն։
Համատեղ զորավարժություններն ուղղված են անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը և ԿԺԴՀ-ի կողմից աճող հրթիռային սպառնալիքներին ավելի արդյունավետ հակազդելուն, հայտնել են Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը։ Վարժանքի նպատակն է բարձրացնել երեք երկրների կործանիչների փոխգործունակությունն ու համատեղ օպերատիվ կարողությունները։

Զորավարժություններն անցկացվում են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունից օրեր անց՝ որպես դիվանագիտական և ռազմական համագործակցության ընդլայնման մաս՝ հակահրթիռային պաշտպանության և հակասուզանավային պաշտպանության կանոնավոր վարժանքներ անցկացնելու եռակողմ բանակցություններից հետո:

Հիշեցնենք, որ տարեսկզբից Հյուսիսային Կորեան մի շարք հրթիռային զորավարժություններ է անցկացրել և միջուկային հարվածի սպառնալիքներ է հնչեցրել, ինչը հանգեցրել է Կորեական թերակղզում իրավիճակի նոր սրման։