Ավելի խիստ ենք մոտենալու շինարարական ստանդարտներին և նախագծից շեղումներին․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանում բազմաբնակարան շենքերի շինարարության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում նախորդ շաբաթ կազմվել է 32 արձանագրություն: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը, ընդգծելով, որ կազմված արձանագրությունների թիվը եռապատկվել է նախորդ շաբաթվա համեմատ:

«Այդ 32 արձանագրություններից 11-ը ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերն են, 20 արձանագրությունները շինհրապարակների հմար սահմանված պայմանների չպահպանման դեպքերն են և մեկ արձանագրություն սանիտարական պայմանների խախտման դեպքով է:

Նույն ժամանակահատվածում իրականացվել է մեկական քանդման աշխատանքներ Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջաններում, մետաղական կոնստրուկցիաների քանդում է իրականացվել:

32 արձանագրություններից մեկ կարևոր և կոպիտ խախտման դեպք կա: Արշակունյանց 192 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման համար ստացված շինթույլտվությամբ իրականացվող աշխատանքների  ընթացքում նախագծի պահանջներից դուրս իրականացվել է լրացուցիչ  2 հարկի կառուցման, երկաթբետոնե սյուների կառուցման աշխատանքներ: Տվյալ կառուցապատողը կառուցապատման և հողի վերահսկողության վարչության կողմից մեկ ամիս առաջ առձառն ստացել է ծանուցում նախագծային շեղումները բացառելու վերաբերյալ: Վարչարարությունն իրականացվել է, արձանագրությունը կազմվել է»,- նշեց Ասատրյանը՝ հավելելով, որ ամեն ինչ անում են, որ իրենց գործունեությունը կանխարգելիչ լինի և գործը «վիրաբույժին» չհասնի, որովհետև այդ դեպքում սուր գործիքներով են իրականացվում միջամտություններ:

«Այսուհետ քաղաքապետարանն ավելի խիստ է մոտենալու եւ շինարարական ստանդարտներին եւ նախագծից ծավալային ավելացումներով շեղումներին: Բոլորին խնդրում եմ՝ չշեղվել ձեր իսկ կողմից տրված նախագծերից: Քաղաքապետարանը հետեւողականորեն շարունակելու է ակտերի ավելացման գործընթացը»,-փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։