ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին

Լուրեր

07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ ապրիլի 16-ին, այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

«Պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։

Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել է, որ նշված անձինք ապահովված են պատշաճ պահման պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։ Ըստ անհրաժեշտության՝ վերջիններս ստանում են բժշկական օգնություն և սպասարկում։ ‼️Այցին ներգրավված է եղել Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետը, ով ծանոթացել է նշված անձանց բժշկական փաստաթղթերին և տրամադրվող բժշկական օգնության ծավալներին։

Ազատությունից զրկված անձինք տեղեկացրել են, որ ծանոթ են իրենց առաջադրված մեղադրանքին, իրենց տրամադրվել է անվճար հանրային պաշտպան, վարույթի ողջ ընթացքում ապահովված է եղել թարգմանչի մասնակցությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ազատությունից զրկված անձանց պարզաբանվել են իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, դատական ակտով կիրառված սահմանափակումների բնույթը, դրանց բողոքարկման կարգը և ժամկետները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կառուցակարգերը»,- ասված է հաղորդագրությունում։