Երևանում տեղի կունենա «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

«Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է նոր և բացառիկ «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը։ Առաջին համերգը կկայանա ապրիլի 21-ին ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում: Այն նվիրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան, ելույթ կունենա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Համերգը կուղեկցվի դաշնակահար Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ։ Բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը։

Ծրագրում ներկայացված է ֆրանսիական իմպրեսիոնիզմն՝ իր ողջ գունապնակով։ Արվեստի այդ ուղղությունը հայտնի է ավելի շատ գեղանկարչությամբ, սակայն այս շրջանը հայտնի է նաև իր երաժշտությամբ, որը, սակայն քիչ է հայտնի երաժշտասերների շրջանակում։ Կհնչեն Մ․ Ռավելի «Շեհերազադե», «Պավան», «Հայտնի երգեր» (ժողովրդական երգերի շարք), «Հունական երգեր», Հ․ Բեռլիոզի «Վիլլանելե», Գ․ Ֆորեյի «Ադաջետո» և «Իմպրովիզ», Կ․ Դեբյուսիի «Երազ» ստեղծագործությունները։

Ստեղծագործության հիմքում 20-րդ դարի բանաստեղծ Տ․ Կլինգզորի «Շեհերազադե» բանաստեղծությունների ժողովածուն է, որը գրվել է Ռիմսկի-Կորսակովի համանուն սիմֆոնիկ սյուիտից ոգեշնչված։

Մ․ Ռավելի «Շեհերազադե» եռամաս վոկալ շարքը հեքիաթային գունեղությամբ արտահայտում է արաբական հեքիաթների մթնոլորտը, գույները և երանգները։

«Հայտնի երգեր» (ժողովրդական երգերի մշակումներ) շարքում ընդգրկված է ինչպես ֆրանսիական, այնպես էլ իտալական, հրեական, իսպանական երգեր, որոնք գրված են հին բարբառներով (Լիմոժ տարածաշրջանի, ռոմաներեն, իդիշ բարբառով)։ Ռավելի մշակմամբ «Հունական երգեր» շարքը հնչում է ֆրանսերեն լեզվով։ Հ․ Բեռլիոզի «Վիլլանելե» ստեղծագործությունը գրվել է Թ․ Գոտյեի «Ամառային գիշերներ» բանաստեղծությունների շարքի հիման վրա։

Նախագիծն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գործընկերությամբ։

«Չբացահայտված Եվրոպա» նախագիծը եվրոպացի հայտնի կոմպոզիտորների՝ Հայաստանում չկատարվող ստեղծագործություններից բաղկացած ծրագիր է։ Այն բաղկացած է վոկալ-կամերային երեք համերգներից, որոնցից երկուսը նվիրված է եվրոպական կոնկրետ երկրի (Ֆրանսիա, Գերմանիա), իսկ վերջինը՝ Եվրոպային։

Ստեղծագործությունները գրված են ձայնի, կամերային նվագախմբերի և կամերային այլ կազմերի համար։ Յուրաքանչյուր համերգ ուղեկցվելու է ռեժիսորի կողմից պատրաստված պրոյեկցիաներով՝ ծրագրի բովանդակությանը համապատասխան։