Էրդողանի նկատմամբ Քըլըչդարօղլուի հաղթանակի ռազմավարական հետևանքները․ Carnegie Europe-ի անդրադարձը

Լուրեր

16.12.2025 | 20:00
Ցինի՛զմ է Լավրովի պնդումը․ ասա՛ մեկ դաշնակից, ում ՌԴ-ն չի դավաճանել․ ո՞ւր է Արցախը, եթե մեզ չեք դավաճանել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
16.12.2025 | 18:05
«Սա գրաքննություն չէ, այլ պետական պատվեր». Ժաննա  Անդրեասյանը՝ «կոմկուսի շունչ» զգացողներին
16.12.2025 | 17:51
Բերդ քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
16.12.2025 | 17:42
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը
16.12.2025 | 17:40
Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ
16.12.2025 | 17:35
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
Բոլորը

Անկախ նրանից, թե Թուրքիայի նախագահական ընտրությունները կավարտվեն մայիսի 14-ին մեկ փուլով, թե մայիսի 28-ին՝ երկրորդ փուլով, դրանք, ի վերջո, տեղի կունենան գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Եթե առաջինը ստանա ևս հինգ տարվա ժամկետ, ապա սցենարն արդեն գրված է։ Չնայած թուրքական ղեկավարությունը կարող է մի փոքր մեղմել իր պառակտիչ հռետորաբանությունը, այնուամենայնիվ, Թուրքիայի արտաքին քաղաքական կողմնորոշման շուրջ լարվածությունը և ժողովրդավարական ազատությունների անկումը կմնան խոչընդոտներ զգալի բարելավման համար: Արևմտյան գործընկերները ստիպված կլինեն գլուխ հանել մշտական խախտումներից։ Այս մասին ասվում է Carnegie Europe-ի հետազոտողներ Մարկ Պիերինիի ու Ֆրանչեսկո Սիկարդիի հրապարակման մեջ։

Նրանք նշում են, որ ընդդիմության թեկնածուի հաղթանակի դեպքում արևմտյան առաջնորդները կբախվեն հսկայական հետևանքների: Անկարան անհապաղ կշարժվի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, սակայն ներկայիս որոշ տարաձայնություններ, օրինակ՝ Կիպրոսի և Սիրիայի վերաբերյալ, չեն վերանա: Դրականն այն է, որ օրենքի գերակայությունը կվերականգնվի, և ԵՄ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն։ Սակայն, ըստ հոդվածագիրների, ամենաէական փոփոխությունը վերաբերելու է անվտանգությանն ու պաշտպանությանը: Եթե հայտարարվածի պես լինի՝ թուրքական նոր ղեկավարությունը վերադառնա ՆԱՏՕ-ում ավելի կառուցողական դեր խաղալուն՝ միաժամանակ պահպանելով ամուր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, ռազմավարական հետևանքները նշանակալի կլինեն:

Նախ՝ Թուրքիան ջանքեր կգործադրի մի շարք ոլորտներում Ռուսաստանի պատճառով արևմտյան պատժամիջոցներից խուսափելու համար: Երկրորդ՝ Անկարան կարող է անհապաղ դադարեցնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեմ իր հակազդեցությունը։ Երրորդ՝ այն կարող է որոշել զգալի ռազմական ներգրավվածություն դաշինքի վստահեցնող գործողություններին իր արևելյան թևում՝ Էստոնիայից մինչև Ռումինիա: Չորրորդ՝ այն կարող է դիտարկել Ռուսաստանից գնված C-400 համակարգերի ներկայության դադարեցումը թուրքական հողում։ Եվ հինգերորդն՝ նախորդ քայլի հետևանքով Թուրքիան կարող է ներգրավվել ՆԱՏՕ-ի հետ համատեղ հակահրթիռային պաշտպանության ճարտարապետության ձեռքբերման կամ մշակման քննարկումների մեջ: Ներգրավելով Միացյալ Նահանգներին, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, այս քննարկումները շոշափելի ազդեցություն կունենան եվրոպական մայրցամաքի անվտանգության վրա։ Ըստ հեղինակների, սակայն, այս քայլերից յուրանքանչյուրը Ռուսաստանի հակահարվածին կարժանանա։

Սիրիայի հետ Թուրքիայի նոր ղեկավարությունը կունենա երկու հստակ նպատակ՝ հաշտվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ և սիրիացի փախստականներին վերադարձնել իրենց հայրենիք:

Մյուս կռվախնձորը, հատկապես ԵՄ-ի հետ, լինելու է Կիպրոսը: Անկախ նրանից, թե արդյոք Թուրքիայի նոր ղեկավարությունը կողմ կլինի երկու պետությունների լուծման ներկա տարբերակին, Կիպրոսի համապարփակ կարգավորման վերաբերյալ ցանկացած քննարկում դժվար կլինի։

Ընդհանուր առմամբ` հետազոտողները նշում են, որ արտաքին քաղաքական տարաձայնությունները չեն վերանա Քըլըչդարօղլուի ընտրությամբ։

Ներքին քաղաքականության առումով կլինեն մեծ օգուտներ. Թուրքիայի քաղաքացիները և աշխատուժը կզգան թեթևության և հաշտության զգացում, միաժամանակ օտարերկրյա գործարարները Թուրքիան կդիտեն շատ բարելավված լույսի ներքո: Առավել հասկանալի տնտեսական քաղաքականության ներդրումը, հատկապես դրամավարկային ոլորտում, մեծապես կնպաստի արևմտյան ներդրողների վստահության բարձրացմանը։ ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսությունը կվերսկսվի և ամբողջ հարաբերությունները կվերանայվեն:

Վերոնշյալ սցենարը կարող է բախվել է մի շարք խոչընդոտների՝ ներկայիս ղեկավարության կայունություն, պոտենցիալ պառակտումներ ընդդիմադիր կոալիցիայի ներսում, նոր նախագահի և կասեցված խորհրդարանի միջև համակեցության հնարավորություն, կանխատեսելի առարկություններ Ռուսաստանից, հակաարևմտյան կամ հակաեվրոպական տրամադրություններ Թուրքիայի քաղաքական սդաշտում և եվրոպական մայրաքաղաքների միջև միաձայնության բացակայությունը, թե ինչպես վարվել Անկարայում ղեկավարության փոփոխության հետ:

«Սրանք համոզիչ պատճառներ են, որպեսզի արևմտյան առաջնորդները, հատկապես՝ Եվրոպայում, պատրաստվեն նման քաղաքական փոփոխությունների վարկածին»,-գրում են հետազոտողները։

Էմմա Չոբանյան