«Այս պահին աշխարհի ուշադրության առանցքում Ուկրաինան է, սակայն չպետք է անտեսել նաև այս տարածաշրջանում առկա իրավիճակը»․ ՀՀ-ում Մոլդովայի դեսպանը՝ Հակոբ Արշակյանին

Լուրեր

26.02.2026 | 17:07
Կբացառվեն ժանգոտված կամ վնասված գովազդային վահանակների առկայությունը ՀՀ պետական ավտոմոբիլային ճանապարհներին
26.02.2026 | 16:54
Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից»
26.02.2026 | 16:43
Անհետ կորածների ընտանիքները ևս 3 ամիս սոցիալական աջակցություն կստանան 
26.02.2026 | 16:30
Ռոնալդուն ձեռք է բերել «Ալմերիայի» բաժնետոմսերի 25 տոկոսը
26.02.2026 | 16:19
Ռուս սահմանապահները հեռացվել են ՀՀ վերջին անցակետից՝ «Ախուրիկ»-ից․ Կառավարությունն առաջին անգամ հաստատում է շրջանառվող լուրերը
26.02.2026 | 16:15
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 16:03
Հստակեցվել են 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի ողջ տարածքում կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը
26.02.2026 | 15:51
Մեքենայում գազաբալոն տեղադրելու գործընթացը կտեսագրվի
26.02.2026 | 15:41
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինվորների մարմիններ
26.02.2026 | 15:30
Պետական մարմինը չի կարողանա բողոքարկել մինչև 300,000 դրամի շրջանակներում հայցերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 15:21
Փեզեշքիանն արձագանքել է Թրամփի՝ 32,000 զոհի մասին հայտարարությանը
26.02.2026 | 15:13
Պապոյանը՝ վրացական սահմանին մնացած վարորդների մասին // Ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 15:05
Ժնևում մեկնարկել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների երրորդ փուլը
26.02.2026 | 15:03
Կայացել է գրեփլինգի Հայաստանի առաջնությունը
26.02.2026 | 14:54
AZAL-ի ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի ՊՆ-ի սխալի պատճառով. Բայրամով
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վալերիու Քիվերիին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը եւ խմբի անդամ Վիգեն Խաչատրյանը:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վալերիու Քիվերիին դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի հայ-մոլդովական հարաբերությունների զարգացմանը:

Խոսելով միջխորհրդարանական համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարեւորել է բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:

Անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերություններին` ԱԺ փոխնախագահն ընդգծել է Քիշնեւի հայկական երկու եկեղեցիների, կիրակնօրյա դպրոցի եւ Մոլդովայում ապրող եւ ստեղծագործող տասներկու հազարանոց հայ համայնքի առկայությունը:

Հակոբ Արշակյանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին: «Ցավոք, Լաչինի միջանցքում իրավիճակը մնում է նույնը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է հնարավորինս շուտ վերականգնվի: Լաչինի միջանցքի արգելափակումը միջազգային իրավունքի եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է եւ էկզիստենցիալ սպառնալիք Լեռնային Ղարաբաղի հայերի համար»,- նշել է ԱԺ փոխնախագահը եւ հավելել, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինի տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ապրիլի 11-ին սադրանք են իրականացրել եւ կրակ բացել Հայաստանի ԶՈՒ զինծառայողների եւ դիրքերի ուղղությամբ: Նշվել է, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների եւ պաշտպանել մեր ինքնիշխան տարածքը: Հակոբ Արշակյանը նշել է, որ հայ զինծառայողների թվում կա չորս զոհ եւ վեց վիրավոր:

«Ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասն են, որի նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելու միջնորդ գործընկերների ջանքերը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը եւ կոչ արել միջազգային հանրությանը` ներառյալ բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ եւ խաղաղությամբ, նպատակաուղղված եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ եւ կանխել իրավիճակի հետագա սրումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշել է, որ տեղեկացված է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակի մասին: «Այս պահին աշխարհի ուշադրության առանցքում Ուկրաինան է, սակայն չպետք է անտեսել նաեւ այս տարածաշրջանում առկա իրավիճակը»,- ընդգծել է Վալերիու Քիվերին: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը` նշելով, որ տարբեր ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ:

Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը եւ խմբի անդամ Վիգեն Խաչատրյանն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ եւ սերտ համագործակցության կարեւորությանը: