Բոսնիա և Հերցեգովինան Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագիր է ստորագրել

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին պաշտոնական այցով Բոսնիա և Հերցեգովինայում էր։ Այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հռչակագիր, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։։ Փաստաթուղթը ստորագրել են Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ղեկավար Ժելիկա Ցվիյանովիչը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սարաևոյում։

«Մենք որոշել ենք լինել ռազմավարական գործընկերներ, և վստահ եմ, որ այդպես էլ վարվելու ենք։ Այս հռչակագիրը կօգնի հասնել ավելի լավ փոխըմբռնման, քաղաքական խորհրդակցությունների, բարելավելու տնտեսական համագործակցությունը և հիմք կհանդիսանա անվտանգության ոլորտում առավել արդյունավետ համագործակցության համար»,- ասել է Ցվիյանովիչը ստորագրման արարողության ժամանակ։

Ալիևն էլ իր հերթին նշել է, որ ստեղծվելու է համատեղ տնտեսական հանձնաժողով, քննարկվել են կոնկրետ նախագծեր, իսկ աշխատանքային խմբերը մոտ ապագայում կոնկրետ միջոցներ են ձեռնարկելու։

«Մենք հետաքրքրված ենք Ձեր երկրում ներդրումներով, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև՝ հարևան երկրներում ենթակառուցվածքային նախագծերով։ Բալկանները մեզ համար մեծ նշանակություն ունեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

Էմմա Չոբանյան