Ռուսաստանը չի մասնակցի ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուս և բելառուս ծանրորդները չեն ընդգրկվել ապրիլի 15-23-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցների վերջնական հայտացուցակում:
«Միջազգային օլիմպիական կոմիտեն և ֆեդերացիան տվել են ուղեցույցները բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցության և անվտանգության ապահովման համար․ որևէ կանոն կամ կարգ չի խախտվել։

Դեռևս քննարկումներ են ընթանում, թե ինչպես կարող են Ռուսաստանի և Բելառուսի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը մասնակցել»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Եվրոպայի Ծանրամարտի Ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդը հավելեց, որ Ռուսաստանն այս դեպքում պատժամիջոցի չի ենթարկվել, ուղղակի այս առաջնությանը չեն մասնակցի՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Մենք միտում չունենք ազնիվ մարզիկներին առաջնությանը մասնակցելու հնարավորությունից զրկելու»,- վստահեցրեց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը։

Նշենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։