Մեզ մոտ եկած դեռահասն արդեն 11 շաբաթական հղի է եղել. «Զատիկ» կենտրոնի հոգեբանը մանրամասնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում խախտվում է խնամք ստացող դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման, երեխաների կրթության և ժամանցի իրավունքը։ Կենտրոնում տարածված է երեխաների շրջանում վատ սովորությունները և ինքնավնասումները: Երեխաները կենտրոնում իրենց բռնությունից պաշտպանված չեն զգում:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները 2023 թ. մարտի 29-ին չհայտարարված այց են կատարել նախարարության Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Հովսեփյանի խոսքով՝ եզրակացությունը մտահոգիչ է:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Կենտրոնում խնամք ստացող հղի աղջկա հղիությանն առնչվող մանրամասները։ Երեխաների հարաբերություններն աղջկա հետ բավականին լարված են։

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հոգեբան Արևիկ Օհանյանը նշեց, որ իրենց մոտ տեղափոխված դեռահասը 11 շաբաթական հղի է եղել: Կազմակերպվել են տարբեր միջոցառումներ:

«Կատարվել է բժշկի խորհրդատվություն, արվել են համապատասխան հետազոտություններ: Նրա հետ աշխատել է հոգեբանը, սոցաշխատողը: Այո, երեխան ունի մահվան ցանկություն, որը կարելի է կապել իր հոր կորստի հետ»,- նշեց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։