Ինչու են հատվում շուրջ 50 թեղիները. Արմեն Բեգոյանի հիմնավորումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի Ֆրանսիայի հրապարակ-Տերյան փողոց հատվածում այսօր կտրվում էին մայթեզրերի հաստաբուն 50-ից ավելի ծառերը։
Սայաթ-Նովա պողոտայում կենսունակության ավարտին մոտ և ամբողջովին դեֆորմացված թեղի մանրատերև ծառերը կփոխարինվեն գնդաձև սոսիներով: Այս մասին

Factor TV-հետ զրույցում նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունե ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը։
Նրա խոսքով՝ հատվում են բացառապես կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող թեղի տեսակի ծառատեսակները։ Այդ ծառերը սաղարթներ գրեթե չունեն, իսկ նոր տնկվող ծառերի սաղարթները բնականաբար տարեցտարի կմեծանան։

Հաշվի առնելով, որ քաղաքի սրտում ենք, այսօր կտնկվի սոսի տեսակի ծառատեսակի պարտիզային ձևը, այսինքն՝ գնդաձև սոսիներ։

Բեգոյանի կարծիքով՝ սոսիներով թեղիների փոխարինումը չի աղավաղում Երևանի կենտրոնի տեսքը, քանի որ Օպերային հարող Մաշտոցի պողոտայում և Սայաթ նովայի մի հատվածում ևս սոսիներ են տնկված։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունե ՀՈԱԿ տնօրենի հավաստմամբ՝ այս գործողություններն արվում են օդի մաքրության և բնակչության առողջության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։