Մարդիկ իրենց տները կհանձնեն, կգնան վարձով ապրելու, պետությունը կվճարի վարձ, իսկ վերջում բնակարան կտա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պետական բյուջեից մոտ 10 մլրդ դրամ հատկացնել Երևանում հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացմանը:
Ինչպես հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարի գրեթե կեսը` 4.7 մլրդ դրամը, ծախսվելու է Երևանում 473 վերելակների փոխարինման համար։

Մնացած գումարով Նոր խարբերդ թաղամասում գազատարի և նոր կոյուղագծի է կառուցվելու, հանգստյան գոտիներ ու այգիներ են հիմնվելու, ճանապարհներ են վերանորոգվելու, ինչպես նաև հիմնանորոգվելու են 5 մանկապարտեզ ու 2 պոլիկլինիկա։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցի քննարկման ժամանակ հայտնեց, որ 2019-22թթ–ին մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շուրջ 1000 վերելակ է փոխարինվել, որոնցից 500-ը` 2022թ–ին․ «Այս տարի կրկին 500–ը անցնում ենք, և այս տեմպը պահպանելով` Երևան քաղաքում բոլոր խնդրահարույց վերելակների հարցերը 4 տարվա ընթացքում կարողանալու ենք լուծել»։

որ Նորքում Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգին կհիմնանորոգվի: «Սա կասկադի կառուցում է լինելու՝ Թամանայանական նախագծի մոտիվներով կասկադի: 1,4 հեկտար տարածք է, էականորեն կանաչապատվելու է այդ հատվածը»,- ասաց փոխքաղաքապետը։

Ավինյանը նաև նշեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շրջակա տարածխքի բարեկարգման աշխտանքներ են իրականացվելու: Այս ծրագրերը քննարկել են նաև Վեհափառի հետ և իրենց համաձայնությունն են ստացել։

Փոխքաղաքապետի խոսքով՝ այս տարի Երևանում հիմնանորոգված հանձնելու ենք 22 մանկապարտեզ, հաջորդ տարի պլանավորում ենք 33 մանկապարտեզ հանձնել շահագործման: Նոր ճանապարհներ ենք կառուցելու, Նորք-Մարաշ վարչական շրջանում Գրիգոր Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհը»,-ասաց փոխքաղաքապետը։

Ավինյանն ընդգծեց, որ հատկացված գումարի շրջանակում լուծվելու է նաև Աջափնյակի Արզումանյան փողոցի երկու վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը։ Բնակիչներն իրենց բնակարաններն օտարելու են տեղում կառուցապատում իրականացնող ընկերությանը։ Մինչ նոր շենքի կառուցումն ու նոր բնակարանները շահառուներին հանձնելը կառավարությունը ֆինանսավորելու է վարձակալած բնակարանների վարձի արժեքը։

«Մարդիկ իրենց տները կհանձնեն, կգնան վարձով ապրելու, պետությունը կվճարի վարձ, իսկ վերջում բնակարան կտա նոր շենքում»- եզրափակեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։